Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Պահարանային գազի կարգավորիչ կետերի (ՊԳԿԿ) աշխատանքի խափանման պատճատռով նոյեմբերի 10-ին ժամը 00։30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի մի շարք հասցեների գազամատակարարումը
Ինչպես հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, դադարեցվել է Դ․ Մալյան փողոցի, Դ․ Մալյան նրբանցքի, Թոթովենցի փողոցի բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, Մոլդովական փողոցի բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների (մասնակի) գազամատակարարումը։
«Իրականացվում են վթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի», -նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։