Դուք այսօր մարդ եք սպшնել. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է. «Դուք այսօր մարդ եք սպանել:

Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը ոչ միայն նրան կալանավորման հրահանգ տվածի ու կալանավորման որոշումը կայացրածի վրա են, այլ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր ծաղրում են մարդկանց առողջական խնդիրները:

Ամեն անգամ երբ որևէ մեղադրյալի առողջությամբ պայմանավորված միջնորդություն է ներկայացվում մարդու նկատմամբ կալանք չկիրառելու, միշտ գտնվում են մարդիկ, ովքեր հեգնում են մարդու առողջական վիճակը, անտեսում են բժշկական տվյալները:

Արդյունքում կալանավորվողներն իրենք էլ սկսում են չխոսել այդ հարցերից, որ հանկարծ այլ տպավորություն չստեղծվի ու լինում է սա»:

Leave a comment