Բանտում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն

Բանտում մահացել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը


ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Բանտում մահացել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։


Տեղեկությունը «Ազատությանը» հաստատել է Քրեակատարողական հիմնարկների խոսնակ Նոնա Նավիկյանը։

Նա նշել է, որ Գևորգյանը մահացել է ինֆարկտից:

«Այսօր ժամը 07։55-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980թ․ ծնված կալանավորված անձի համար կանչվել է շտապօգնություն ինքնազգացողության վատթարացման պատճառով։ Ժամը 08։30-ի սահմաններում շտապօգնության անձանակազմի կողմից արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը»,- հայտնել են ՔԿՀ լրատվականից:

Գևորգյանը կալանավորվել էր ընտրություններից մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով:


 


Leave a comment