Պետք է լինի մի բան, որին համաձայն է նաև Ռուսաստանը․ Ռուբիոն Ուկրաինայի հակամարտության մասին

Արևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել միայն այնպիսի անվտանգության երաշխիքներ, որոնց հետ համաձայն է նաև Ռուսաստանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Դա պետք է լինի մի բան, որին համաձայն է նաև Ռուսաստանը. հակառակ դեպքում՝ ոչինչ չի ստացվի»,- հայտարարել է Ռուբիոն՝ ընդգծելով, որ նման երաշխիքների վերաբերյալ դեռևս կոնկրետ ծրագիր չկա։ 

Ըստ նրա ՝ կողմերը միայն քննարկում են հնարավոր տարբերակները։

Ռուբիոն անվտանգության երաշխիքները բնորոշել է որպես ապագա կարգավորման առանցքային պայման, և որ դրանք պետք է Ուկրաինային ապահովեն անվտանգության զգացումով պատերազմից հետո՝ միաժամանակ հաշվի առնելով Մոսկվայի շահերը։

Leave a comment