Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը կրում է այն մարդը, ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մահվան կապակցությամբ։

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանը, որին իշխանությունը ընտրություններից առաջ կալանավորեց` վարկաբեկման արշավ սկսեց անհիմն մեղադրանքներով։ Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է այն մարդը, որի պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում և կալանավորում են։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորին ցավակցություններ է հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment