Զինծառայող Տ.Ս.-ի մահվան դեպքով երկու զինծառայողի մեղադրանք է ներկայացվել. կալանքը՝ որպես խափանման միջոց

Հայաստանում շարունակվում է զինծառայող Տ.Ս.-ի մահվան հանգամանքների քննությունը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել երկու զինծառայողի՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 31-ին, երբ ՊՆ N զորամասում հայտնաբերվել էր զինծառայող Տ.Ս.-ի դին՝ հրազենային վնասվածքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment