ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայի երեք շրջաններում 4 էլեկտրական ենթակայանների են հարվածել. ՊՆ

Բաժանորդագրվել

ՌԴ ԶՈւ–ն շարունակում է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքն ապահովող էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին և ռազմական գույքով նավերին։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն երկու էլեկտրական ենթակայանների է հարվածել Կիևի մարզում, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

«Գիշերվա ընթացքում հարվածների հետևանքով Պերեյասլավ և Յագոտին բնակավայրերում 110 կՎ երկու էլեկտրական ենթակայաններ են խոցվել Կիևի մարզում», – ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ ԶՈւ–ն հարվածել է նաև Դնեպրոպետրովսկի մարզի Վոլնոգորսկ բնակավայրում և Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքում գտնվող էլեկտրական ենթակայաններին։

«Գիշերվա ընթացքում հարվածների հետևանքով խոցվել են Դնեպրոպետրովսկի մարզի Վոլնոգորսկ քաղաքում 330 կիլովոլտանոց էլեկտրական ենթակայանը, Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքում 154 կիլովոլտանոց էլեկտրական ենթակայանը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ՌԴ ԶՈւ–ն անօդաչուներով հարվածել է Օդեսայից դեպի հյուսիս-արևելք գտնվող ռազմական գույքով և երկակի նշանակության բեռներով բեռնատար նավին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված վառելիքով լցանավին։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Leave a comment