https://arm.sputniknews.ru/20261110/erevanum-meknarkel-e-aph-erkrneri-ardaradatutjan-nakhararneri-khvorhrdi-nisty-109147650.html
Երևանում մեկնարկել է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի նիստը
Երևանում մեկնարկել է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի նիստը
Sputnik Արմենիա
Հայաստանի նախագահությունը, ըստ Գալյանի, նոր հնարավորություններ է բացում երկրների միջև իրավական համագործակցության ամրապնդման համար։ 10.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-10T10:35+0400
2026-11-10T10:35+0400
2026-11-10T10:35+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
սրբուհի գալյան
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Երևանում մեկնարկել Է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստը: Նիստի բացման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ Խորհրդի նախագահությունը Երևանի համար նոր հնարավորություններ է բացում երկրների միջև իրավական համագործակցության ամրապնդման համար:Նրա խոսքով՝ ԱՊՀ գոյության 35 տարիների ընթացքում ձևավորվել է ընդարձակ իրավապայմանագրային բազա, գործում են ավելի քան 560 միջազգային պայմանագրեր, իսկ իրավական ակտերի միասնական ռեեստրը ներառում է ավելի քան 7 հազար փաստաթուղթ տարբեր ոլորտներում:Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի (տեսակապով), Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի արդարադատության նախարարությունների ղեկավարներն ու ղեկավարների տեղակալները:Հայաստանը խորհուրդը գլխավորել է 2026 թվականին. նախագահությունը նրան է փոխանցվել 2025 թվականի հունիսի 25-ին Մինսկում կայացած 19-րդ նստաշրջանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), սրբուհի գալյան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), սրբուհի գալյան
Բաժանորդագրվել
Հայաստանի նախագահությունը, ըստ Գալյանի, նոր հնարավորություններ է բացում երկրների միջև իրավական համագործակցության ամրապնդման համար։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Երևանում մեկնարկել Է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստը: Նիստի բացման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ Խորհրդի նախագահությունը Երևանի համար նոր հնարավորություններ է բացում երկրների միջև իրավական համագործակցության ամրապնդման համար:
Նրա խոսքով՝ ԱՊՀ գոյության 35 տարիների ընթացքում ձևավորվել է ընդարձակ իրավապայմանագրային բազա, գործում են ավելի քան 560 միջազգային պայմանագրեր, իսկ իրավական ակտերի միասնական ռեեստրը ներառում է ավելի քան 7 հազար փաստաթուղթ տարբեր ոլորտներում:
«Վստահ եմ, որ այսօրվա երկխոսությունը թույլ կտա որոշել հետագա համագործակցության հեռանկարային ուղղությունները»,- իր խոսքում նշել է ՀՀ արդարադատության նախարարը։
Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի (տեսակապով), Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի արդարադատության նախարարությունների ղեկավարներն ու ղեկավարների տեղակալները:
Հայաստանը խորհուրդը գլխավորել է 2026 թվականին. նախագահությունը նրան է փոխանցվել 2025 թվականի հունիսի 25-ին Մինսկում կայացած 19-րդ նստաշրջանում։