«Սվետիկն ինձնից նեղացած է հեռացել․ նեղվեցի, որ այդպես էլ խաթրը չկարողացա առնել». Արամ Մելիքյան

Արամ Մելիքյանը հայտնել է, որ վերջին անգամ Սվետլանա Առաքելյանին հանդիպել է ամռանը՝ «Արմգեյմսի» նկարահանումների ժամանակ։ Նա պատմել է, որ Ագնեսի և Սվետայի մասնակցությամբ խաղի ընթացքում, երբ մրցույթ էր ընթանում, Ագնեսը մի քանի խախտում էր թույլ տվել, սակայն ինքը լռել էր։ Սվետան նեղացել է և ասել, թե Արամ Մելիքյանը տարբերություն է դնում իրենց միջև։

Արամի խոսքով՝ այսօր՝ Սվետլանայի հոգեհանգստին ներկա գտնվելիս, հիշել է այդ դրվագը և գիտակցել, որ իրենց վերջին հանդիպման ժամանակ Սվետիկն իրենից նեղացած էր հեռացել։ Դրանից հետո նրանք այլևս չեն խոսել​

Leave a comment