Լեհաստանում մեկնարկել են «ցանկացողների կոալիցիայի» առաջին զորավարժությունները

Լեհաստանում մեկնարկել են «ցանկացողների կոալիցիայի» առաջին զորավարժությունները

Լեհաստանում մեկնարկել են «ցանկացողների կոալիցիայի» առաջին զորավարժությունները։

11 երկրից շուրջ 2800 զինծառայող կմասնակցի Ուկրաինային աջակցող «ցանկացողների կոալիցիայի» առաջին զորավարժություններին։ Դրանց նպատակն է ստուգել, թե ինչպես կարելի է կայուն խաղաղություն ապահովել Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո, հայտնել են Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունները։

«Կոալիցիա-2026» զորավարժությունները ղեկավարում են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, իսկ հիմնական հյուրընկալող երկիրը Լեհաստանն է, հաղորդում է DW-ն։ Դրանք կշարունակվեն մինչև նոյեմբերի 22-ը։ Գերմանիան զորավարժություններին կուղարկի շուրջ տասը շտաբային սպա, օդային լիցքավորման ինքնաթիռներ և նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումներ, ինչպես նաև լոգիստիկ աջակցություն կցուցաբերի իր տարածքով զինծառայողների և մատակարարվող բեռների տեղափոխմանը։

Leave a comment