ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե»-ին՝ դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով

2026 թվականի նոյեմբերի 9-ին կայացած ԿԸՀ նիստում, դեկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելություն անվան ներքո համատեղ հանդես եկող դիտորդական առաքելությանը։

ԿԸՀ-ն մեկ այլ որոշմամբ բաշխել է տեղական ինքնակառավարման մարմինների 2026 թվականի դեկտեմբերի 13-ի ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները՝ ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment