Կոնգոյում 66 զինվորականի մահապատժի են դատապարտել մարտում վախկոտության համար

Բաժանորդագրվել

Զինծառայողներին դատել են Վալիկալե քաղաքի ռազմական դատարանում։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ռազմական տրիբունալը մահապատժի է դատապարտել 66 զինծառայողների՝ հակառակորդի առջև վախկոտության, հրամաններին չենթարկվելու և խռովության մեղադրանքներով: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ հոկտեմբերի 20-ին Հյուսիսային Կիվու նահանգի Վալիկալե շրջանում ձերբակալվել են Կոնգոյի բանակի 3415-րդ հետևակային գնդի շուրջ 70 զինծառայողներ: Նրանց ստորաբաժանումը մասնակցել է «Մարտի 23-ի շարժում» (М23) ապստամբական խմբավորման դեմ ռազմական գործողություններին։

Կոնգոյում ավելի քան 20 մարդ է զոհվել կաթոլիկ եկեղեցու վրա ապստամբների հարձակման հետևանքով

Զինծառայողներին դատել են Վալիկալե քաղաքի ռազմական դատարանում։ Դատավարության արդյունքում 66 մարդ դատապարտվել է մահապատժի, 1-ը` 10 տարվա ազատազրկման, 4 հոգի արդարացվել է:

Սա Կոնգոյի բանակում նման առաջին դեպքը չէ։ Հոկտեմբերին Հարավային Կիվու նահանգի Ուվիրա քաղաքի ռազմական դատարանը 27 զինծառայողի մահվան դատավճիռ է կայացրել՝ նրանց մեղավոր ճանաչելով հակառակորդի առջև վախկոտության և մարտական դիրքերն ինքնակամ լքելու համար:

Leave a comment