Ի՞նչ է COVID-19-ի PJ.2.1 նոր տարբերակը և որքանո՞վ է այն վտանգավոր․ պարզաբանում է ՀՎԿԱԿ-ը

ՀՎԿԱԿ-ի տվյալներով՝ COVID-19-ի PJ.2.1 տարբերակով վարակումը չի առաջացնում այլ ախտանշաններ կամ հիվանդության ավելի ծանր ընթացք՝ համեմատած վիրուսի վերջին շրջանում ի հայտ եկած այլ տարբերակների հետ


ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19 -ի հարուցիչներից է, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը։

«Այն առաջին անգամ հայտնաբերվել է 2026 թվականի մայիսի 2-ին՝ Կանադայի Օնտարիո նահանգում։ Հետագայում տարբերակը հայտնաբերվել է նաև ԱՄՆ-ում, Իսպանիայում, Ավստրալիայում և Սինգապուրում։

Հրապարակված կլինիկական տվյալներն առայժմ հիմք չեն տալիս եզրակացնելու, որ PJ.2.1 տարբերակով վարակման դեպքում ի հայտ են գալիս այլ ախտանշաններ կամ հիվանդությունն ավելի ծանր է ընթանում՝ համեմատած SARS-CoV-2-ի՝ վերջերս ի հայտ եկած այլ տարբերակներով վարակման դեպքերի հետ», – նշված է հաղորդագրության մեջ։

Նախնական լաբորատոր տվյալների համաձայն՝ PJ.2.1-ի տարածմանը կարող է նպաստել մարդու բջիջների մակերեսին գտնվող ընկալիչներին ավելի ամուր կապվելու ունակությունը։ Հետազոտությունները հակամարմինների ազդեցությունից ավելի արդյունավետ խուսափելու հստակ ապացույցներ չեն տվել։


Leave a comment