Ալիևը կարմիր ժապավեն է կտրել Ստեփանակերտում՝ Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցի առջև. Անուշ Միրզոյան

«Հազարավոր հայ տղաների կյանքեր խլած Ալիևը կարմիր ժապավեն է կտրել Ստեփանակերտում՝ հենց նոյեմբերի 9-ի նախօրեին, հենց Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցի առջև։

Կյանքեր են փրկվել Ստեփանակերտի հենց այդ հիվանդանոցում, որը կառուցել է ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանը։ Բայց Սամվել Կարապետյանն այսօր բանտային կալանքի տակ է հենց ալիևյան սահմանադրությանը դեմ լինելու համար։

Լավ իմացեք՝ բոլորիս կարող եք զրկել ազատությունից, բայց երբեք չեք կարող ստիպել մեզ հրաժարվել մեր ազգային ինքնությունը պաշտպանելուց։

Փա՛ռք բոլոր նահատակներին, ազա՛տություն բոլոր քաղբանտարկյալներին»։

 

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment