Ծանրամարտի աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանն ամփոփել է 2026 թվականի աշխարհի առաջնության արդյունքները:
«Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց: Ինձ ժամանակը չբավարարեց, որովհետև երկու ամիս ամբողջապես չէի մարզվում: Չհասցրեցի մարզավիճակ հավաքել։ Բայց պայքարը ցույց տվեց, որ նույնիսկ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս: Սակայն ինչ-որ բան պակասեց»,- Լալայանի խոսքերը փոխանցում է ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Լալայանի խոսքերով՝ իր համար բացահայտում չէին մրցակիցների բարձրացրած քաշերը, ու ինքը լավ ծանոթ է նրանց:
Հիշեցնենք, որ Վարազդատ Լալայանը երկամարտի 457 կգ արդյունքով (210+247 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում: