Տղամարդը հարազատների գերեզմանը հայտնաբերել է թալանված

Նոյեմբերի 6-ին Երևանում հերթական սրբապղծության դեպքն է տեղի ունեցել։

Այդ օրը Երևանի բնակիչ 53-ամյա տղամարդը հերթական անգամ այցելել է Վարդաշեն 9-րդ փողոցին կից գտնվող իր հարազատների գերեզման, որպեսզի շարունակի գերեզմանի բարեկարգման աշխատանքները, սակայն անակնկալի է եկել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդն այցելելով իր տատիկի, պապիկի և հոր գերեզման, այն հայտնաբերել է թալանված։

Տականքը կամ տականքները պոկելու միջոցով գողացել են գերեզմանատան բազալտե սալիկները՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։

Արդյոք այս հերթական սրբապղծության դեպքը կբացահայտվի, թե ոչ, հայտնի չէ։

 

Leave a comment