https://arm.sputniknews.ru/20261109/mvom-varenq-arcakhi-handznvats-ekeghecinerum-akcia-erevani-hanrapetutjan-hraparakum-109131739.html
Մոմ վառենք Արցախի հանձնված եկեղեցիներում. ակցիա Երևանի Հանրապետության հրապարակում
Մոմ վառենք Արցախի հանձնված եկեղեցիներում. ակցիա Երևանի Հանրապետության հրապարակում
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները նաև խնկարկեցին Արցախի եկեղեցիների նկարների առջև։ 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T18:27+0400
2026-11-09T18:27+0400
2026-11-09T18:27+0400
եռակողմ հայտարարություն
խաղաղապահներն արցախում
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան արցախում – 2020
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109131536_0:0:1920:1080_1920x0_80_0_0_53396acb24938dcb3a7e79e5e7ae9dad.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի պատմության թանգարանի մոտ, այսօր տեղի ունեցավ մոմավառության ակցիա` «Մոմ վառենք Արցախի հանձնված եկեղեցիներում» խորագրով:Կազմակերպիչներն իրենց հետ բերել էին Արցախից վերցրած հող, որի վրա էլխնկարկեցին օկուպացված Արցախի եկեղեցիների նկարների առջև։ Նկարներում Ամարասն էր, Դադիվանքը, Սուրբ Ղազանչեցոցն ու Գանձասարը։Ներկաներից մեկը նշեց, որ այս օրը հայության համար ամենադաժան օրերից մեկն է. այն, ինչ տեղի ունեցավ 2020 թ. նոյեմբերի 9–ին, ակցիայի մասնակիցները համարում են ոչ միայն դավաճանություն, այլև դավադրություն հայ ազգի դեմ։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել էր 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն պետք է երկարաձգվեր ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարեր տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին, սակայն 2023–ի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա սկսեց Արցախի դեմ, ինչի արդյունքում Արցախն օկուպացվեց ու հայաթափվեց։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109131536_38:0:1478:1080_1920x0_80_0_0_50e47c4e222c1d3cd03af4cbebb47f37.jpg.webp
եռակողմ հայտարարություն, խաղաղապահներն արցախում, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում – 2020, տեսանյութեր, տեսանյութ, видео
եռակողմ հայտարարություն, խաղաղապահներն արցախում, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում – 2020, տեսանյութեր, տեսանյութ, видео
Ակցիայի մասնակիցները նաև խնկարկեցին Արցախի եկեղեցիների նկարների առջև։
Կազմակերպիչներն իրենց հետ բերել էին Արցախից վերցրած հող, որի վրա էլ
խնկարկեցին օկուպացված Արցախի եկեղեցիների նկարների առջև։ Նկարներում Ամարասն էր, Դադիվանքը, Սուրբ Ղազանչեցոցն ու Գանձասարը։
Ներկաներից մեկը նշեց, որ այս օրը հայության համար ամենադաժան օրերից մեկն է. այն, ինչ տեղի ունեցավ 2020 թ. նոյեմբերի 9–ին, ակցիայի մասնակիցները համարում են ոչ միայն դավաճանություն, այլև դավադրություն հայ ազգի դեմ։
«Այդ դավաճանության արդյունքում մենք ունեցանք 5000 զոհ, 10 հազարից ավելի վիրավոր, մոտ 1200 անհետ կորած և գերեվարված անձինք, 12 հազար քառ կմ կորսված հայրենի հող»,– նշեց ակցիայի մասնակիցները նա`ավելացնելով, որ այսօր հիշելով և խնկարկելով Արցախում մնացած հայկական եկեղեցիների նկարների առջև` հույս ունեն, որ կգա այն օրը, երբ եկեղեցիների պատերից ներս կվառվեն այդ մոմերը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել էր 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն պետք է երկարաձգվեր ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարեր տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին, սակայն 2023–ի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա սկսեց Արցախի դեմ, ինչի արդյունքում Արցախն օկուպացվեց ու հայաթափվեց։