Ագարակ-Քաջարան մայրուղու շինարարությունը կավարտվի 2028 թվականի առաջին կիսամյակից ոչ ուշ

Բաժանորդագրվել

Կսկսվի նաև Քաջարան-Սիսիան հատվածի՝ ներառյալ Բարգուշատի 8,6 կմ երկարությամբ թունելի շինարարության նախապատրաստական փուլը:

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ագարակ-Քաջարան նոր մայրուղու շինարարությունը կավարտվի 2027 թվականի վերջին կամ 2028 թվականի առաջին կիսամյակում։ Այս մասին ԱԺ հանձնաժողովների մակարդակով 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Հստակ ժամկետները կախված են նաև եղանակային պայմաններից, քանի որ Սյունիքի բարձրլեռնային շրջաններում ձմռանը հնարավոր են առատ տեղումներ։

Խոսելով Հյուսիս-Հարավ մայրուղու մյուս հատվածների մասին՝ նախարարը տեղեկացրեց, որ շարունակվելու է Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարությունը, որը կօգնի մայրուղին շարունակել դեպի Սիսիան՝ շրջանցելով Կապանը:

Կկիսվի նաև Քաջարան-Սիսիան հատվածի՝ ներառյալ 8,6 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի կառուցման նախապատրաստական աշխատանքների փուլը. այն դառնալու է երկրի ամենաերկար ավտոմոբիլային թունելը:

Ընդհանուր առմամբ Հյուսիս-Հարավ մայրուղու տարբեր հատվածների շինարարության համար կհատկացվի մոտ 68,4 մլրդ դրամ (187 մլն դոլար)։

Ագարակ-Սիսիան նոր ճանապարհի ամբողջական ավարտից հետո այնտեղով երթևեկությունը ներկայիս 3-4 ժամից կկրճատվի մինչև 2 ժամ, իսկ մինչև Երևան՝ 7-ից դառնալով 5 ժամ:

Ընդհանուր առմամբ, Հյուսիս-Հարավ նախագիծը ենթադրում է Հայաստանի միջազգային ավտոմայրուղիների կառուցում կամ վերակառուցում՝ Իրանից մինչև վրացական սահման՝ Բավրայի ուղղությամբ և Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջան ելքով։

Leave a comment