Ռուսական կողմը ողջունում է այն, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շրջանակում առաջնահերթություն են սկսել տալ հավաքական անվտանգության հարցերին։
Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Այն, որ նախագահ Թրամփի հանձնարարությամբ ներկայիս բանակցողներն առաջարկել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների օրակարգի առաջին պլան բերել հենց հավաքական անվտանգության հարցերը, իհարկե, կարելի է միայն ողջունել», – Լավրովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Դիվանագետն ընդգծել է. «Միևնույն ժամանակ ըմբռնումը, որը բոլորը կիսում են, այն է, որ բանակցությունները նվիրված են այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին»։
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ բանակցություններն Աբու Դաբիում կկայանան նոյեմբերի 10-11-ին։ Ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։ Ռուսաստանյան պատվիրակությունը կգլխավորի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Միացյալ Նահանգները կներկայացնեն հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։