https://arm.sputniknews.ru/20261109/ab-n-dranc-chi-karvogh-pvokharinel-erevanum-yntanum-e-rus-hajkakan-mediahamazhvoghvovy-109128716.html
ԱԲ-ն դրանց չի կարող փոխարինել. Երևանում ընթանում է ռուս-հայկական մեդիահամաժողովը
ԱԲ-ն դրանց չի կարող փոխարինել. Երևանում ընթանում է ռուս-հայկական մեդիահամաժողովը
Sputnik Արմենիա
Միջոցառման գլխավոր խնդիրներից մեկը երկու երկրների ԶԼՄ-ների երիտասարդ ներկայացուցիչների համախմբումն է: 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T17:41+0400
2026-11-09T17:41+0400
2026-11-09T17:41+0400
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
համաժողով
հայ-ռուսական (սլավոնական) համալսարան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109122144_0:84:1600:984_1920x0_80_0_0_c34009dbc097172166528f0a010ea93d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանից և Հայաստանից ավելի քան 120 ուսանող մասնակցում են Երևանում կայանալիք Ռուս-հայկական երրորդ մեդիահամաժողովին:Ռուս-հայկական համալսարանի հարթակում անցկացվող համաժողովի ծրագրում ներառված են պանելային քննարկումներ, վարպետության դասեր, դասախոսություններ և կլոր սեղաններ, ինչպես նաև մեդիաբովանդակության պատրաստման սեմինարներ: Ռուսաստանի մասնակիցները նոյեմբերի 9-12-ը հնարավորություն կունենան ոչ միայն քննարկել մեդիաոլորտի արդի միտումները և ձեռք բերել մասնագիտական նոր հմտություններ, այլև ծանոթանալ Հայաստանի մշակութային և գիտական ժառանգությանը:ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին Երևանում կայացած Ռուս-հայկական երրորդ մեդիահամաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում նշել է Ռուսաստանի ու Հայաստանի դարավոր կապերը, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, մշակութային կապերի և կրթության և գիտության ոլորտում համագործակցության ավանդույթների վրա: Հարաբերությունների զարգացման գործում առանձնահատուկ դեր է խաղում երիտասարդական փոխգործակցությունը։ Նրա խոսքով՝ երիտասարդ մասնագետների անձնական շփումները, մասնագիտական փոխանակումները և համատեղ ծրագրերը ամուր հիմք են ստեղծում միջպետական գործընկերության համար:Իր հերթին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, ելույթ ունենալով մեդիահամաժողովում, կիսվել է 1990-2000-ական թվականներին НТВ և ВГТРК դաշնային հեռուստաալիքներում զինթղթակից աշխատելու սեփական փորձով:Աշխատանքային գործունեության սկզբում նա կարծում էր, որ գործնական փորձը և բացառիկ նյութեր գտնելու ունակությունը բավարար են, իսկ մասնագիտացված լրագրողական կրթությունը պարտադիր չէ: Սակայն ժամանակի ընթացքում նա եզրակացրել է, որ մասնագիտական լավ պատրաստվածությունը լրագրողներին լուրջ առավելություն է տալիս։ Որպես օրինակ նա նշել է Տիմբուկտու (Մալի) գործուղման դեպքը, երբ իր գործընկեր, հատուկ թղթակից Անաստասյա Պոպովան կարողացավ տեղ հասնել ֆրանսիական հատուկ նշանակության ուժերի հետ՝ այն դեպքում, երբ ինքը մեքենայով՝ անապատով, տեղ հասավ երկու օրում:«Ռուս-հայկական մեդիահամաժողովի ուսուցողական սեմինարները, թրեյնինգները և վարպետության դասերը հիմք կհանդիսանան երիտասարդ լրագրողների հետագա մասնագիտական և ստեղծագործական նվաճումների համար», – հայտարարել է նա:«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն ուշադրություն է դարձնում նաև Հայաստանում երիտասարդ լրագրողների աջակցությանը և նրանց համար տարբեր կրթական ծրագրեր է իրականացնում:Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է լրագրողի աշխատանքում արհեստական բանականության օգտագործման արդիական թեմային:Նրա խոսքով, արհեստական բանականությունը շատ բան կարող է անել, բայց զուրկ է ամենագլխավորից՝ զգացմունքից, կարեկցանքից, համամարդկային արժեքներին հետևելուց, վիճելու և չհամաձայնելու կարողությունից, նույնիսկ եթե ամենահայտնի հեղինակություններն են ասում որոշակի «ճշմարտություն»:Եթե երկու տարի առաջ նա համաժողովի մասնակիցներին ասում էր, թե ինչպես փաստեր որոնել, հոդվածներ գրել և փաստերի ստուգում իրականացնել, ապա այսօր նման հորդորները նվազ արդիական է համարում. այս խնդիրներից շատերը մեծ լեզվական մոդելներն ունակ են կատարել: «Դրանք կօգնեն ձեզ խմբագրել տեքստերը, ստուգել տեղեկատվությունն ու ուղղագրությունը, կդառնան ձեր իդեալական և անփոխարինելի օգնականները», – ասում է Հակոբյանը:Նա հավելում է, որ արհեստական բանականությունն արդեն ունակ է ստեղծել լուսանկարներ և ֆիլմեր, տեսանյութեր մոնտաժել և մշակել հրատարակությունների մակետներ: Բայց տեխնոլոգիան չի կարող փոխարինել մարդկային հիմնական հատկություններին:Հանձնաժողովի ղեկավարը ապագա լրագրողների հաջողության գրավական համարում է ինքնազարգացումը, նոր բաներ սովորելու, իրականությունը քննադատաբար ընկալելու և ինքնուրույն մտածելու ունակությունը:Ռուս-հայկական երրորդ մեդիահամաժողովի համակարգող Անաստասյա Գավրիլովան Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ միջոցառման գլխավոր խնդիրներից մեկը երկու երկրների մեդիայի երիտասարդ ներկայացուցիչներին համախմբելն է, փորձի փոխանակման և համատեղ աշխատանքի համար պայմաններ ստեղծելը։Նրա խոսքով, համաժողովի ծրագիրը կառուցված է այնպես, որ Ռուսաստանի և Հայաստանի մասնակիցներն աշխատեն խառը թիմերում, ինչը նրանց հնարավորություն կտա ոչ միայն ծանոթանալ և կիսվել մասնագիտական փորձով, այլև մշակել ընդհանուր մեդիանախագիծ, որը գուցե ցանկանան զարգացնել նաև համաժողովի ավարտից հետո: Կազմակերպիչներն իրենց հերթին պատրաստ են նրանց նման հնարավորություն ընձեռել։Խոսելով այն մասին, թե ինչն է միավորում Ռուսաստանի և Հայաստանի լրատվամիջոցների երիտասարդ ներկայացուցիչներին, համակարգողը նշել է ստեղծագործելու, նորը ստեղծելու և իր մասին հայտարարելու ձգտումը: Ոչ պակաս կարևոր են երկու երկրների մշակույթների նկատմամբ փոխադարձ հետաքրքրությունը, ծանոթանալու, նոր բաներ սովորելու և սեփական փորձով կիսվելու ցանկությունը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109122144_89:0:1512:1067_1920x0_80_0_0_d4f3b9407ab5bd749dda329dfbec4be5.jpg.webp
ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, համաժողով, հայ-ռուսական (սլավոնական) համալսարան
ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, համաժողով, հայ-ռուսական (սլավոնական) համալսարան
Միջոցառման գլխավոր խնդիրներից մեկը երկու երկրների ԶԼՄ-ների երիտասարդ ներկայացուցիչների համախմբումն է:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանից և Հայաստանից ավելի քան 120 ուսանող մասնակցում են Երևանում կայանալիք Ռուս-հայկական երրորդ մեդիահամաժողովին:
Ռուս-հայկական համալսարանի հարթակում անցկացվող համաժողովի ծրագրում ներառված են պանելային քննարկումներ, վարպետության դասեր, դասախոսություններ և կլոր սեղաններ, ինչպես նաև մեդիաբովանդակության պատրաստման սեմինարներ: Ռուսաստանի մասնակիցները նոյեմբերի 9-12-ը հնարավորություն կունենան ոչ միայն քննարկել մեդիաոլորտի արդի միտումները և ձեռք բերել մասնագիտական նոր հմտություններ, այլև ծանոթանալ Հայաստանի մշակութային և գիտական ժառանգությանը:
ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին Երևանում կայացած Ռուս-հայկական երրորդ մեդիահամաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում նշել է Ռուսաստանի ու Հայաստանի դարավոր կապերը, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, մշակութային կապերի և կրթության և գիտության ոլորտում համագործակցության ավանդույթների վրա: Հարաբերությունների զարգացման գործում առանձնահատուկ դեր է խաղում երիտասարդական փոխգործակցությունը։ Նրա խոսքով՝ երիտասարդ մասնագետների անձնական շփումները, մասնագիտական փոխանակումները և համատեղ ծրագրերը ամուր հիմք են ստեղծում միջպետական գործընկերության համար:
Իր հերթին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, ելույթ ունենալով մեդիահամաժողովում, կիսվել է 1990-2000-ական թվականներին НТВ և ВГТРК դաշնային հեռուստաալիքներում զինթղթակից աշխատելու սեփական փորձով:
Աշխատանքային գործունեության սկզբում նա կարծում էր, որ գործնական փորձը և բացառիկ նյութեր գտնելու ունակությունը բավարար են, իսկ մասնագիտացված լրագրողական կրթությունը պարտադիր չէ: Սակայն ժամանակի ընթացքում նա եզրակացրել է, որ մասնագիտական լավ պատրաստվածությունը լրագրողներին լուրջ առավելություն է տալիս։ Որպես օրինակ նա նշել է Տիմբուկտու (Մալի) գործուղման դեպքը, երբ իր գործընկեր, հատուկ թղթակից Անաստասյա Պոպովան կարողացավ տեղ հասնել ֆրանսիական հատուկ նշանակության ուժերի հետ՝ այն դեպքում, երբ ինքը մեքենայով՝ անապատով, տեղ հասավ երկու օրում:
«Ռուս-հայկական մեդիահամաժողովի ուսուցողական սեմինարները, թրեյնինգները և վարպետության դասերը հիմք կհանդիսանան երիտասարդ լրագրողների հետագա մասնագիտական և ստեղծագործական նվաճումների համար», – հայտարարել է նա:
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն ուշադրություն է դարձնում նաև Հայաստանում երիտասարդ լրագրողների աջակցությանը և նրանց համար տարբեր կրթական ծրագրեր է իրականացնում:
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է լրագրողի աշխատանքում արհեստական բանականության օգտագործման արդիական թեմային:
Նրա խոսքով, արհեստական բանականությունը շատ բան կարող է անել, բայց զուրկ է ամենագլխավորից՝ զգացմունքից, կարեկցանքից, համամարդկային արժեքներին հետևելուց, վիճելու և չհամաձայնելու կարողությունից, նույնիսկ եթե ամենահայտնի հեղինակություններն են ասում որոշակի «ճշմարտություն»:
Եթե երկու տարի առաջ նա համաժողովի մասնակիցներին ասում էր, թե ինչպես փաստեր որոնել, հոդվածներ գրել և փաստերի ստուգում իրականացնել, ապա այսօր նման հորդորները նվազ արդիական է համարում. այս խնդիրներից շատերը մեծ լեզվական մոդելներն ունակ են կատարել: «Դրանք կօգնեն ձեզ խմբագրել տեքստերը, ստուգել տեղեկատվությունն ու ուղղագրությունը, կդառնան ձեր իդեալական և անփոխարինելի օգնականները», – ասում է Հակոբյանը:
Նա հավելում է, որ արհեստական բանականությունն արդեն ունակ է ստեղծել լուսանկարներ և ֆիլմեր, տեսանյութեր մոնտաժել և մշակել հրատարակությունների մակետներ: Բայց տեխնոլոգիան չի կարող փոխարինել մարդկային հիմնական հատկություններին:
Հանձնաժողովի ղեկավարը ապագա լրագրողների հաջողության գրավական համարում է ինքնազարգացումը, նոր բաներ սովորելու, իրականությունը քննադատաբար ընկալելու և ինքնուրույն մտածելու ունակությունը:
Ռուս-հայկական երրորդ մեդիահամաժողովի համակարգող Անաստասյա Գավրիլովան Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ միջոցառման գլխավոր խնդիրներից մեկը երկու երկրների մեդիայի երիտասարդ ներկայացուցիչներին համախմբելն է, փորձի փոխանակման և համատեղ աշխատանքի համար պայմաններ ստեղծելը։
Նրա խոսքով, համաժողովի ծրագիրը կառուցված է այնպես, որ Ռուսաստանի և Հայաստանի մասնակիցներն աշխատեն խառը թիմերում, ինչը նրանց հնարավորություն կտա ոչ միայն ծանոթանալ և կիսվել մասնագիտական փորձով, այլև մշակել ընդհանուր մեդիանախագիծ, որը գուցե ցանկանան զարգացնել նաև համաժողովի ավարտից հետո: Կազմակերպիչներն իրենց հերթին պատրաստ են նրանց նման հնարավորություն ընձեռել։
Խոսելով այն մասին, թե ինչն է միավորում Ռուսաստանի և Հայաստանի լրատվամիջոցների երիտասարդ ներկայացուցիչներին, համակարգողը նշել է ստեղծագործելու, նորը ստեղծելու և իր մասին հայտարարելու ձգտումը: Ոչ պակաս կարևոր են երկու երկրների մշակույթների նկատմամբ փոխադարձ հետաքրքրությունը, ծանոթանալու, նոր բաներ սովորելու և սեփական փորձով կիսվելու ցանկությունը։