Ո՞ր ուժերը կպայքարեն Աբովյանի համար

Դեկտեմբերի 13-ին Աբովյան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրել է 4 կուսակցություն։ Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով այս համայնքի ղեկավարումը ստանձնելու համար կպայքարեն «Քաղաքացիական պայմանագիր», «Գործարար», «Ինքնիշխան Հայաստան» և «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցությունները։

Աբովյան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը, ով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավարն է։

«Գործարար» կուսակցության ցուցակը կգլխավորի գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանը։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը Փաշինյանի երբեմնի թիմակից Դավիթ Սանասարյանինն է, իսկ «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցությունը պրոքպական Լևոն Շիրինյանինը։

Նշենք, որ ԿԸՀ-ն մեկ շաբաթյա ժամկետում ուսումնասիրելու է ներկայացված քաղաքական ուժերի դիմումները, որից հետո տեղի կունենա պաշտոնական գրանցումը։

Irakanum.am

Leave a comment