Բասկետբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ինգա Մանուչարյանն արդյունավետ հանդիպում է անցկացրել Հունաստանի WBL2 առաջնության 6-րդ տուրում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
«Անդրոգեասի» կազմում հանդես եկող հայ բասկետբոլիստը «ԿԱՕ Մելիսիոնի» դեմ հաղթական խաղում (70։53) վաստակել է 25 միավոր, գրանցել 9 ռեբաունդ, 5 արդյունավետ փոխանցում և 6 խլում։
Մանուչարյանի արդյունավետության գործակիցը կազմել է 43։