Գերագույն ռադան քվեարկել է Ուկրաինայի զինուժի կազմում տիեզերական ուժեր ստեղծելու օգտին

Ուկրաինայի Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է երկրի զինված ուժերի կազմում տիեզերական ուժեր ստեղծելու վերաբերյալ օրինագիծ։

Օրինագիծը ստացել է 252 կողմ ձայն։ Այն նախատեսում է տիեզերական տեխնոլոգիաների զարգացում Ուկրաինայի պաշտպանունակությունն ամրապնդելու նպատակով, այդ թվում՝ հակառակորդի հրթիռային արձակումների մասին նախազգուշացնող սեփական համակարգի ստեղծում և նման հարձակումներին հակազդելու միջոցների մշակում։

Նախաձեռնությունը ներառում է նաև անվտանգության և պաշտպանության ոլորտի կարիքների համար նախատեսված ազգային՝ պաշտպանված արբանյակային կապի համակարգի ստեղծումը։

 

Leave a comment