Երևանում անցկացվեց ապրելակերպի բժշկության միջազգային գիտաժողով

Հիվանդությունների կանխարգելման և առողջ ապրելակերպի խթանման շուրջ Երևանում հայաստանյան և միջազգային մասնագետներին համախմբել է Հայաստանի ապրելակերպի բժշկության ասոցիացիան՝ կազմակերպելով միջազգային գիտաժողով։ Հանդիպման նպատակն էր փորձի փոխանակումը, գիտականորեն հիմնավորված մոտեցումների քննարկումն ու միջազգային համագործակցության զարգացումը։

Գիտաժողովին մասնակցել են Ռուսաստանի, Տաջիկստանի և Ղազախստանի ապրելակերպի բժշկության ասոցիացիաների նախագահները։

Քննարկումների առանցքում էին առողջ ապրելակերպի դերը ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում, ճարպակալման տարածվածությունը և առողջության պահպանման արդյունավետ մեխանիզմները։

Համաժողովի վերջում միջազգային գործընկերների հետ համագործակցության հուշագրերի ստորագրումը նոր հնարավորություններ կստեղծի մասնագիտական կապերի ամրապնդման, փորձի փոխանակման և Հայաստանում ապրելակերպի բժշկության զարգացման համար։

Ավելին՝ ռեպորտաժում։

*գովազդ

Leave a comment