Հորմուզով նավթի արտահանման վերաբերյալ Իրաքն ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել

Իրաքը Հորմուզի նեղուցով նավթի արտահանման վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել․ այս մասին «Al Jazeera»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրաքի արտախին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը:

«Ձեռք են բերվել պայմանավորվածություններ իրաքյան նավթը Հորմուզի նեղուցով, մասնավորապես՝ Օմանի մերձակայքով անցնող ծովային ուղով արտահանելու վերաբերյալ»,- ասել է Հուսեյնը:

Նախարարի խոսքով՝ չորս ամսից ավելի Իրաքը չի կարողանցել նավթ արտահանել Հորմուզի նեղուցով, ինչը հանգեցրել է մոտ 60 միլիարդ դոլարի կորստի: Պայմանավորվածության դիմաց Վաշինգտոնը խնդրել է, որ Իրաքը փակի Իրանի հետ սահմանային անցակետերը՝ բացի երկուսից: 

Ֆուադ Հուսեյնի խոսքով՝ սա Իրանի համար կարող է «պատիժ դառնալ», սակայն տնտեսական տեսանկյունից բացասաբար կանդրադառնա նաև Բաղդադի վրա:

 

Leave a comment