Հաջորդ տարվանից մեծ մասշտաբներով իրականացնելու ենք ավտոբուսների առանձնացված գծերի ծրագիրը. Ավինյան

Հաջորդ տարվանից մեծ մասշտաբներով իրականացնելու ենք ավտոբուսների առանձնացված գծերի ծրագիրը. Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

170 նոր ավտոբուսների մրցութային փաթեթը, որոնք փոխարինելու են «Հիգեր» մակնիշի ավտոբուսներին, որոնք մինչև հիմա ծառայում են քաղաքին, պատրաստվում է, գնելու ենք էլեկտրական ավտոբուսներ, մոտավորապես նույն չափի, ինչ «Ժոնգթոնգ»-ներն են: Այդ մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի համար նոր ավտոբուսների գնման գործընթացի աշխատանքներին:

Ըստ Ավինյանի՝ 2027-ի բյուջեում 170 նոր ավտոբուսների ֆինանսավորումը դեռևս նախատեսված չէ, բայց ակնկալվում է, որ քննարկման արդյունքում փոփոխություններ կմտցվեն պետական ֆինանսավորման մասով:

Ինչ վերաբերում է 250 էլեկտրական ավտոբուսների ձեռքբերմանը, Տիգրան Ավինյանը նշեց, որ այս պահին սպասում են խորհրդատվական ծառայություն իրականացնող գործընկերների վերջնական զեկույցին, որը հստակ կասի՝ դեպոներում ինչ պետք է արվի, կոնկրետ ինչ չափի էլեկտրական ավտոբուսներ պետք է գնվեն: Դա ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ:

«Այս պահի դրությամբ ակնկալում ենք նոյեմբեր ամսվա ընթացքում խորհրդատվական ընկերությունից վերջնական զեկույց»,- ասաց Ավինյանը:

Leave a comment