Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին դարձել է ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության լավագույն ռմբարկու:

39-ամյա արգենտինացին առաջին ֆուտբոլիստն է, որը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկի» մրցանակին, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը:

Ավարտված առաջնությունում Արգենտինայի հավաքականի նախկին ավագը մասնակցել է 31 հանդիպման, դարձել է 26 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: 1/8 եզրափակիչում գործող չեմպիոն «Ինտեր Մայամին» մրցելու է «Քոլամբուս Քրյուի» հետ:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment