https://arm.sputniknews.ru/20261109/kvorekt-em-khvosel-shiraki-marzpety-ir-arats-ivanner-artahajtutjan-masin-109119683.html
Կոռեկտ եմ խոսել. Շիրակի մարզպետը` իր արած «իվաններ» արտահայտության մասին
Կոռեկտ եմ խոսել. Շիրակի մարզպետը` իր արած «իվաններ» արտահայտության մասին
Sputnik Արմենիա
Դավիթ Առուշանյանը պահանջում է, որպեսզի ընդդիմությունն իր այդ արտահայտությանը պատասխանի։ 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T15:16+0400
2026-11-09T15:16+0400
2026-11-09T15:16+0400
դավիթ առուշանյան
շիրակի մարզ
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109119918_0:0:1920:1080_1920x0_80_0_0_3e877588bfcab82275901daceb97cc6a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը վստահեցնում է` «իվաններ» ասելով որևէ մեկին չի թիրախավորել, կոռեկտ է խոսել։ Այս մասին Առուշանյանն ասաց ԱԺ–ում` տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, պատասխանելով «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների` Գյումրի քաղաքի օրվա առթիվ շնորհավորանքներին, գրել էր. «Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադառնալով այդ գրառմանը նշել էր, որ Առուշանյանն առաջին հերթին հայ ժողովրդին է վիրավորել։ Վստահեցրեց` որևէ մեկին չի վիրավորել։ Դիտարկմանը, որ ֆաշիստական զավթիչներն էին նվաստացուցիչ երանգով «Իվան» կամ «կարմիր Իվան» ասում խորհրդային զինվորներին, Առուշանյանն ընդգծեց` ընդդիմության մեկնաբանությունն է դա, իսկ գյումրեցին դրա հետ հաշտ չէ, ոչ էլ այնտեղ ապրող ռուսը, քանի որ հարաբերությունները շատ բարիդրացիական են։
շիրակի մարզ
2026
Լուրեր
am_HY
Կոռեկտ եմ խոսել. Շիրակի մարզպետը` իր արած «Իվաններ» արտահայտության մասին
Sputnik Արմենիա
Կոռեկտ եմ խոսել. Շիրակի մարզպետը` իր արած «Իվաններ» արտահայտության մասին
2026-11-09T15:16+0400
true
PT1M45S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109119918_265:0:1705:1080_1920x0_80_0_0_9b1fd35b88d40a0c6b50b55aa1547b86.jpg.webp
դավիթ առուշանյան, շիրակի մարզ, ռուսաստան, видео
դավիթ առուշանյան, շիրակի մարզ, ռուսաստան, видео
Դավիթ Առուշանյանը պահանջում է, որպեսզի ընդդիմությունն իր այդ արտահայտությանը պատասխանի։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը վստահեցնում է` «իվաններ» ասելով որևէ մեկին չի թիրախավորել, կոռեկտ է խոսել։ Այս մասին Առուշանյանն ասաց ԱԺ–ում` տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։
«Թույլ չեմ տալու որևէ մեկին, որ Գյումրիում քաղաքական շոուներ կազմակերպի։ «Իվան» ասելով ի՞նչ եմ թիրախավորել, որ ասում են «Պողոս–Պետրոս քեզնից դուրս չի գա»` թիրախավորո՞ւմ են Պողոս–Պետրոսին։ Որևէ մեկը չի կարող մտածել, որ ես վիրավորել եմ մի մեծ ազգի։ Ես իրենց (ռուսներին–խմբ.) չեմ վիրավորել։ Իմ խոսքն ուղղված էր մեր ընդդիմությանը, ինչո՞ւ է դրան արձաանքում ՌԴ ԱԳՆ–ն։ Փոքր ժամանակ բան կար, մեծ ախպորն էին կանչում, որ նեղացնում էին, հիմա մեծ ախպորն են կանչո՞ւմ։ Թող իրենք (ընդդիմությունը–խմբ.) ինձ պատասխանի»,– ասաց Առուշանյանը։
Վստահեցրեց` որևէ մեկին չի վիրավորել։
Դիտարկմանը, որ ֆաշիստական զավթիչներն էին նվաստացուցիչ երանգով «Իվան» կամ «կարմիր Իվան» ասում խորհրդային զինվորներին, Առուշանյանն ընդգծեց` ընդդիմության մեկնաբանությունն է դա, իսկ գյումրեցին դրա հետ հաշտ չէ, ոչ էլ այնտեղ ապրող ռուսը, քանի որ հարաբերությունները շատ բարիդրացիական են։