Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027թ․ պետբյուջեից 2 մլրդ դրամ կհատկացվի

Բաժանորդագրվել

Ավինյանի խոսքով՝ նույնիսկ մետրոյի ուղևորատոմսի սակագնի բարձրացումից հետո գումարը չի բավականացնում մետրոպոլիտենի ընթացիկ սպասարկման համար։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027թ․–ին նախատեսվում է անհրաժեշտ հողերի գնումների նպատակով պետբյուջեից տրամադրել 2 միլիարդ դրամ։ Այսօր խորհրդարանում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Միաժամանակ, վստահեցրեց, որ այս գումարը չի բավարարելու, քանի որ արդեն մեկնարկել է հողերի գնման գործընթացը։

«Մետրոպոլիտենի սուբսիդիայի մասով 1 միլիարդ դրամ է հատկացվում, որը չի փակում մետրոպոլիտենի ամբողջական ծախսը՝ նույնիսկ հաշվի առնելով տրանսպորտի նոր սակագները։ Եվ Երևանի քաղաքապետարանը կրկին հավելյալ բյուջե է հատկացնում՝ մետրոպոլիտենի ընթացիկ սպասարկումն ապահովելու նպատակով»,- նշեց քաղաքապետը։

Ավինյանը նաև հայտնեց, որ քաղաքապետարանն ունի կառավարությունից վերջնական հաստատում՝ մետրոպոլիտենի բոլոր վագոններն ու ենթակառուցվածքները արդիականացնելու ծրագրի համար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար անհրաժեշտ տարածքները գերակա շահ են ճանաչվելու, այդ նպատակով լսումներն արդեն հաջողությամբ անցկացվել են։

Leave a comment