Կարևոր է վերսկսել «3+3» տարածաշրջանային հարթակի աշխատանքը․ Շոյգու

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվան հանդես է գալիս Թբիլիսիի հետ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդման և «3+3» տարածաշրջանային հարթակի աշխատանքների վերականգնման օգտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների XIV տարեկան հանդիպման ժամանակ նա նշել է, որ Վրաստանի իշխանություններին 2024 թվականին հաջողվել է փաստացի կանխել արևմտամետ ընդդիմության կազմակերպած պետական հեղաշրջման փորձը և ուղեգիծ որդեգրել՝ ուղղված հանրապետության ազգային շահերի պաշտպանությանը։

Շոյգուն նաև ընդգծել է, որ տարածաշրջանային հարցերի կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով՝ առանց արտաքին պետությունների միջամտության։

«Այս համատեքստում կարևոր է վերսկսել 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի աշխատանքը», – նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Leave a comment