Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում «Հըզբոլլահ» շարժման թիրախներին

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում «Հըզբոլլահ» շարժման թիրախներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի բանակը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում «Հըզբոլլահ» շարժման թիրախների դեմ, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հարվածները իրականացվում են «Հըզբոլլահի կողմից հրադադարի ռեժիմի բազմիցս խախտումներին ի պատասխան»։

Հարավային Լիբանանի մի քանի շրջանների վրա հարվածների նոր ալիքը նպատակ ուներ ոչնչացնել «Հըզբոլլահին» պատկանող ռազմական օբյեկտները։

Իսրայելի բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հարվածներն ուղղված են եղել «Հեզբոլլահի» զենքի պահեստներին և հրթիռային կայանքներին։

Մամուլի ծառայությունը «Հըզբոլլահի» նման օբյեկտների առկայությունը այդ շրջաններում անվանել է Իսրայելի և Լիբանանի միջև «հրադադարի համաձայնագրի խախտում»։

«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործել՝ Իսրայել պետությանը սպառնացող ցանկացած սպառնալիք վերացնելու համար», – նշվում է հայտարարության մեջ։

Leave a comment