https://arm.sputniknews.ru/20261109/abu-dabii-banakcutjunnery-kancnen-aranc-evrvopaji-dranq-erakvoghm-klinen-peskvov-109117263.html
Աբու Դաբիի բանակցությունները կանցնեն առանց Եվրոպայի, դրանք եռակողմ կլինեն․ Պեսկով
Աբու Դաբիի բանակցությունները կանցնեն առանց Եվրոպայի, դրանք եռակողմ կլինեն․ Պեսկով
Sputnik Արմենիա
Բանակցությունների հերթական փուլը կկայանա նոյեմբերի 10-11-ին: 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T14:23+0400
2026-11-09T14:23+0400
2026-11-09T14:23+0400
դմիտրի պեսկով
աբու դաբի
ուկրաինա
ռուսաստան
բանակցություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/09/95644560_0:200:3072:1928_1920x0_80_0_0_4aff6ed278e1ab61c0d42e7e7304843d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Աբու Դաբիում սպասվող բանակցությունները նախատեսված են առանց եվրոպացիների, դրանց կմասնակցեն Ռուսաստանն ու Ուկրաինան՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հերթական փուլը կկայանա Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ին։Ավելի վաղ Կրեմլում հայտնել էին, որ Աբու Դաբիի եռակողմ բանակցություններում Ռուսաստանը կներկայացնեն ՌԴ ԱԳ փոխնախարարներ Սերգեյ Ռյաբկովը և Միխայիլ Գալուզինը։Բացի պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկուց, առաքելության կազմում ընդգրկված են նաև ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, ԶՈՒ ԳՇ գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և ԶՈւ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Յուրի Ժիգարլովսկին։
աբու դաբի
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/09/95644560_237:0:2968:2048_1920x0_80_0_0_d89b97184bb1ca8da24fc4bc563e3f37.jpg.webp
դմիտրի պեսկով, աբու դաբի, ուկրաինա, ռուսաստան, բանակցություններ
դմիտրի պեսկով, աբու դաբի, ուկրաինա, ռուսաստան, բանակցություններ
Բանակցությունների հերթական փուլը կկայանա նոյեմբերի 10-11-ին:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Աբու Դաբիում սպասվող բանակցությունները նախատեսված են առանց եվրոպացիների, դրանց կմասնակցեն Ռուսաստանն ու Ուկրաինան՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այն, ինչ տեղի է ունենալու Աբու Դաբիում առաջիկա օրերին, եռակողմ բանակցություններ են Ռուսաստանի, Ուկրաինայի միջև՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Ինչ վերաբերում է եվրոպացիների ներկայությանը, դուք գիտեք, որ ամերիկացիներն իրենց շփման ուղիներն ունեն եվրոպացիների հետ, ուկրաինացիները՝ եվրոպացիների, և նրանք, ըստ ամենայնի, արդեն կառուցում են համակարգման իրենց մեխանիզմը, բայց խոսքը եռակողմ բանակցությունների մասին է»,-ասել է Պեսկովը։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հերթական փուլը կկայանա Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ին։
Ավելի վաղ Կրեմլում հայտնել էին, որ Աբու Դաբիի եռակողմ բանակցություններում Ռուսաստանը կներկայացնեն ՌԴ ԱԳ փոխնախարարներ Սերգեյ Ռյաբկովը և Միխայիլ Գալուզինը։
Բացի պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկուց, առաքելության կազմում ընդգրկված են նաև ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, ԶՈՒ ԳՇ գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և ԶՈւ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Յուրի Ժիգարլովսկին։