«Ձե՞ր հաշվին եմ գնել», «հայրս է նվիրել ոսկին». մարզպետները՝ իրենց ունեցվածքի մասին

https://arm.sputniknews.ru/20261109/dzer-hashvin-em-gnel-hajrs-e-nvirel-voskin-inch-en-hajtnum-marzpetnern-unecvatsqic-109116624.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/16/93760251_62:0:1591:1147_1920x0_80_0_0_2e7ce7379fa0c754bababe5a31bb7e71.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վահագն արսենյան, մարզպետ, արմավիրի մարզ, վայոց ձոր

վահագն արսենյան, մարզպետ, արմավիրի մարզ, վայոց ձոր

Բաժանորդագրվել

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ գումարներով է նա ԱՄԷ–ում մի շարք բնակարաններ ձեռք բերել։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. ՀՀ Վայոց Ձորի և Արմավիրի մարզպետները խորհրդարանում ներկայացրել են, թե ինչպես են ձեռք բերել իրենց իրենց բնակարաններն արտասահմանում, մի քանի տասնյակ մլն–ի ոսկին և այլ թանկարժեք իրեր։

ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին մասնակցելու նպատակով ԱԺ–ում են մարզպետերն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ գումարներով է նա ԱՄԷ–ում մի շարք բնակարաններ ձեռք բերել։

«Ձե՞ր հաշվին եմ ձեռք բերել, կներեք։ Ամեն ինչ հայտարարագրում պարզ երևում է, «Ջերմուկ գրուպն» էլ 10 խոշոր հարկատուների ցանկում է, ու ես եմ որոշում, թե ինչպես կտիրապետեմ իմ գումարները։ ՀՀ–ում էլ եմ գույք ձեռք բերել, մեր գյուղում տուն եմ կառուցում, այնտեղ էլ ապրում եմ։ Շուտով կերևա, դեռ ավարտականը չկա»,– նշեց Արսենյանը։

Ինչ վերաբերում է Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանին, ապա հայտարարագրի համաձայն նա 20 մլն–ի ոսկի ունի ու 33 հազար դոլար արժողությամբ ժամացույց։

Լրագրողների մոտ ունեցվածքի հետ կապված հարցեր էր առաջացել, քանի որ Խաչատրյանը 2015 թվականից պետական պաշտոններ է զբաղեցնում. մինչ մարզպետ դառնալը եղել է Նորապատի համայնքապետ, ապա Արմավիրի փոխմարզպետ, Մեծամորի համայնքապետ։ Ճշտող հարցին, թե որտեղից նրան նման ունեցվածք` Խաչատրյանը շեշտեց` հայրն է նվիրել։

«Հայրս գործարար է, նա է նվիրել։ Այլ հարցերի չեմ պատասխանում»,– ասաց Արմավիրի մարզպետը։

Նշենք, որ «Ջերմուկ գրուպ» ընկերությունը Վահագն Արսենյանի ընտանիքի սեփականությունն է։ Ընկերության հիմնադիր նախագահը ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանն է (մարզպետի հայրն է–խմբ.)։ Մինչ քաղաքականություն մտնելը, համայնքի ղեկավար, ապա մարզպետ դառնալը տարիներ շարունակ Վահագն Արսենյանը հենց այնտեղ էլ աշխատել է, եղել է արտադրության պետ, ինչպես նաև գործադիր տնօրեն։ Ըստ պաշտոնական հայտարարագրերի՝ Վահագն Արսենյանը հանդիսացել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի խոշոր բաժնետեր (ավելի քան 94%) և «Ջերմուկի Մայր Գործարան» ՍՊԸ-ի 100% սեփականատեր։ Պաշտոնը ստանձնելուց հետո, օրենքի պահանջով, նա իր բաժնեմասերը հանձնել է հավատարմագրային կառավարման։

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը հայտարարագրում նշվում է` 2025 թվականի համար որպես թանկարժեք անշարժ գույք նա հայտարարագրել է 33 հազար դոլար արժողությամբ Rolex ժամացույց, 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր։

Որպես թանկարժեք գույք մարզպետը հայտարարագրել է նաև 50 մլն 131 հազար դրամ արժողությամբ բնակարանի գնման իրավունք։ Խաչատրյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 հազար 469 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 3,8 մլն դրամ, 20 հազար դոլար, 78,5 հազար եվրո։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 499 հազար դրամ, որից 8 մլն 332 հազարն աշխատանքի վարձատրություն է Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանից։

Leave a comment