Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը և տարածաշրջանում խաղաղության փաստացի հաստատումը դրական ազդեցություն են ունենում Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակի վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի։ Իրենց արդյունքներն են տալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն ու տարածաշրջանում խաղաղության փաստացի հաստատումը»,- նշել է նա ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների XIV ամենամյա հանդիպման ժամանակ։
Անդրադառնալով տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին՝ ՌԴ ԱԽ քարտուղարն ընդգծել է դրա մեծ նշանակությունը՝ հիշեցնելով, որ համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել դեռևս աշխատանքային խմբի շրջանակում։ Միաժամանակ, Շոյգուի դիտարկմամբ, բոլոր լոգիստիկ նախագծերը պետք է ունենան տնտեսական հիմնավորում և լինեն շահութաբեր։