Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։
ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն ընթերցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը մասնակիցներին։
Պուտին ընդգծել է ԱՊՀ-ում անվտանգության ամրապնդման կարևորությունը՝ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի և աշխարհի մի շարք տարածաշրջաններում հակամարտությունների սրման պայմաններում։ Ուղերձում նաև նշվել է, որ ԱՊՀ պետությունների անվտանգության և ինքնիշխանության ամրապնդման համար անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել կառույցների վերլուծական և կանխատեսման լուրջ ներուժը։