Իր անօրեն քայլերով Փաշինյանը ուղղակի դելեգիտիմացնում է հայոց պետությունը․ Լևոն Զուրաբյան

Փետրվար 15,2026 11:05

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

ՔԱՄԻ ՑԱՆՈՂԸ

Միայն նիկոլական «իրական Հայաստանի» «Չորրորդ հանրապետություն»-ում է հնարավոր, որ վարչապետը, դատավորները, դատախազն ու քննիչները, խախտելով Սահմանադրությունը, օրենքները և Քրեական օրենսգիրքը, միջամտեն եկեղեցու գործերի մեջ, իսկ հետո հենց այդ միջամտության առիթով քրեական գործ հարուցեն Վեհափառի դեմ՝ արգելելով նրա ելքը երկրից:

Իր անօրեն քայլերով Փաշինյանը ուղղակի դելեգիտիմացնում է հայոց պետությունը՝ առանց հասկանալու, որ դրանով դելեգիտիմացնում է նաև սեփական իշխանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment