Չեմ կարող անձին թիրախավորել՝ առանց պատշաճ տվյալներ ունենալու. ՄԻՊ-ը՝ երաժշտական դպրոցի տնօրենի վերաբերյալ տարածված տեսանյութի մասին

Չեմ կարող անձին թիրախավորել՝ առանց պատշաճ տվյալներ ունենալու. ՄԻՊ-ը՝ երաժշտական դպրոցի տնօրենի վերաբերյալ տարածված տեսանյութի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Կա երկու կարևոր հարց՝ քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունը և մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, այսինքն՝ անկախ նրանից, թե ինչ պրոցեսներ կընթանան, այդ թվում՝ թմրանյութի օգտագործման հնարավոր հետևանքների հետ կապված, նաև պետք է առաջնահերթ ուշադրության կենտրոնում լինի այդ երկու իրավունքների պաշտպանության հարցը և տեսանյութի տարածումը, հանրայնացումն այդ թվում՝ ԶԼՄ-ների կողմից, պետք է դառնա քննարկման առարկա»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով համացանցում տարածված  տեսանյութին, որտեղ երևում է, թե երաժշտական դպրոցի տնօրենը ծխում է՝ կաթուցիչ օգտագործելով՝ ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

Մանասյանի խոսքով՝ ինչ վերաբերում է որևէ տեսակի թմրանյութ օգտագործելու կամ չօգտագործելու հանգամանքին, այս պահի դրությամբ չի կարող որևէ հաստատված բան ասել. «Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը, չգիտեմ տեսանյութն ինչ մասով է իրականությանը համապատասխանում: Ես չեմ կարող անձին թիրախավորել՝ առանց դրա վերաբերյալ պատշաճ տվյալներ ունենալու: Եթե անձն աշխատում է երեխաների հետ և որևէ կերպ դա ազդեցություն է ունենում գործընթացների վրա, բնականաբար սա պետք է դառնա այդ թվում՝  ներքին ծառայողական քննությունների առարկա: Նման տեսանյութի հրապարակայնացումը և տարածումն ինքնին խնդիր է: Կարելի էր տեսանյութը չտարածել և պարզապես խոսել խնդրի մասին, որովհետև խնդրի վերաբերյալ հնարավոր է շատ նորմալ քննարկում ունենալ: Պատկերացնենք օրինակ՝ տեսանյութը նկարահանվել է 15 տարի առաջ, բայց անձն այսօր բոլորովին այլ կյանքով է ապրում, դրա համար եմ ասում, որ պետք է պատճառահետևանքային կապեր բացահայտվեն, պետք է պարզ դառնա, թե ազդեցությունն այս պահին երեխաների վրա ինչպիսինն է»:

Leave a comment