Արշակ Կարապետյանը և նրա ընտանիքի անդամները կանչվել են Դատախազություն՝ գույքի ուսումնասիրության գործով

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն։ Ինչպես հաղորդում է 24 News-ը, 2023 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել է նրան պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն։

Նախկին պաշտոնյան պետք է դատախազություն ներկայացնի իր դիրքորոշումը, ինչպես նաև համապատասխան հայտարարագիր։ Ըստ սահմանված ծանուցման՝ Գլխավոր դատախազություն ներկայանալն անհրաժեշտ է 2026 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին։

Բացի Արշակ Կարապետյանից, Դատախազություն են հրավիրվել նաև նրան փոխկապակցված անձինք՝ կինը՝ Ռոզա Կարապետյանը, ինչպես նաև Դավիթ և Հենրիխ Կարապետյանները։

Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ նշանակվել էր պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, նույն թվականի օգոստոսի 2-ին ստանձնել էր պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ պաշտոնանկ էր արվել 2021 թվականի նոյեմբերի 15-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment