Թվում է, թե Ուկրաինան և նրա հովանավորները պատրաստվում են Ռուսաստանի հետ շարունակական պատերազմի․ Շոյգուի հայտարարությունները

Թվում է, թե Ուկրաինան և նրա հովանավորները պատրաստվում են ոչ թե խաղաղության, այլ Ռուսաստանի հետ շարունակական պատերազմի․ այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 4-րդ ամենամյա հանդիպման ժամանակ։

▪️ Ռուսաստանը բարձր է գնահատում ԱՄՆ նախագահ Թրամփի ջանքերն ուղղված Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը։

▪️ ՆԱՏՕ-ն ընդլայնում է իր ենթակառուցվածքները Արևելյան Եվրոպայում և սադրանքներ իրականացնում Ռուսաստանի սահմանների երկայնքով․ «Ռուսաստանի և Բելառուսի տարածքների հետախուզումն անընդհատ է իրականացվում»։

▪️ Ռուսական «Բյուրո 1440» ընկերության կողմից մշակված «Ռասսվետ» (Rassvet) արբանյակային համակարգը լիովին պաշտպանված է արտաքին ֆիզիկական, քաղաքական և տնտեսական միջամտություններից․ «Անհամբերությամբ սպասում ենք ձեր պատվիրակություններին՝ «Ռասսվետ» համակարգի ցուցադրության համար»։

▪️ Մոլդովայի նախագահ Սանդուն և նրա արևմտամետ թիմը, իրենց անհմուտ գործողություններով, շարունակում են վատթարացնել սոցիալ-տնտեսական իրավիճակն իրենց երկրում։

▪️ Ռուսաստանը ողջունում է Վրաստանի հետ համագործակցության զարգացումը, հանդես է գալիս «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի ակտիվացման օգտին և աջակցում է Հարավային Կովկասում տրանսպորտային ու հաղորդակցային կապերի ապաշրջափակմանն ուղղված ջանքերին։

Leave a comment