Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադարձել է իշխանամետ շրջանակների կողմից հնչող այն հայտարարություններին, թե գործող վարչակազմը հանդիսանում է Հայաստանի անկախության պաշտպանը։ Սոցիալական ցանցերում կատարված գրառման մեջ նա կոշտ քննադատության է ենթարկել իշխանությունների վարած քաղաքականությունը։
Զուրաբյանի բնորոշմամբ՝ Արցախը կորցրած և երկրին բազմաթիվ աղետներ բերած քաղաքական ուժերն իրավունք չունեն իրենց հռչակելու պետականության պաշտպաններ, մինչդեռ իրականությունն այն է, որ անկախության հռչակումից ի վեր Հայաստանն երբեք այսքան խոցելի և արտաքին թելադրանքներին կախվածության մեջ չի եղել։
Նա ընդգծել է, որ երկիրը հասցվել է այնպիսի վիճակի, երբ իշխանությունները փրկությունը տեսնում են բացառապես Ադրբեջանի պահանջով նոր սահմանադրություն ընդունելու և Անկախության հռչակագրից հրաժարվելու մեջ։ Գրառման եզրափակիչ մասում Զուրաբյանը տարակուսանք է հայտնել առ այն, որ Հայաստանի անկախության ջատագով ներկայացողները փաստացի սպասարկում են երկրի ինքնիշխանությանը սպառնացող օրակարգեր։