29-ամյա կինը Tesla-ով Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ նոյեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդամբ, ժամը 09:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Ա. Խ.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Ինչպես հայտնում է կայքը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն և ժամանած բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է մահացածի ինքնությունը։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։