Սանկտ Պետերբուրգի մերձակայքում ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել խոշոր նավթավերամշակման գործարան

Սանկտ Պետերբուրգից մոտ 100 կմ հարավ-արևելք անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման է ենթարկվել Կիրիշիի նավթավերամշակման գործարանը (ԿԻՆԵՖ), որը Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման ձեռնարկություններից մեկն է։ 

Գործարանը մտնում է «Սուրգուտնեֆտեգազ» խմբի կազմի մեջ և կարևոր դեր է խաղում Ռուսաստանի հյուսիսարևմտյան շրջանները նավթամթերքով ապահովելու գործում, գրում է Astra -ն։

Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հաստատել է, որ գիշերային հարձակումից հետո Կիրիշի քաղաքի արդյունաբերական գոտում հարվածներ են գրանցվել։

Կիրիշի քաղաքի բնակիչները հայտնում են հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի և գործարանի տարածքում հզոր պայթյունների մասին։ Հաղորդվել է նաև Ստրոիտելների փողոցի 46 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակիչների տարհանման մասին։

 

Leave a comment