https://arm.sputniknews.ru/20261108/erkatughu-kvoncesivon-pajmanagiry-bacarapes-barenpast-e-hajastani-hamar-rd-despan-109090935.html
Երկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը բացառապես բարենպաստ է Հայաստանի համար. ՌԴ դեսպան
Երկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը բացառապես բարենպաստ է Հայաստանի համար. ՌԴ դեսպան
Sputnik Արմենիա
Դիվանագետը հիշեցրել է, որ կոնցեսիային առնչվող հարցերը քննարկելու համար արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել: 08.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-08T21:42+0400
2026-11-08T21:42+0400
2026-11-08T21:42+0400
սերգեյ կոպիրկին
երկաթուղի
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/03/102968925_0:0:1280:721_1920x0_80_0_0_6d5b03b95b6d31d5787739b29c16b977.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի 8- Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիոն պայմանագրի պայմանները հայկական կողմի համար բացառապես բարենպաստ է որակել: Այդ մասին նա հայտարարել է Հանրային ռադիոյին տված հարցազրույցում։Նրա խոսքով՝ իր վրա տպավորություն է թողել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի ներկայացրած կոնցեսիայի աշխատանքի վերլուծությունը, այդ թվում՝ դրա արդյունավետության ցուցանիշները տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս գտնվող այլ երկրների երկաթուղիների համեմատ։Անդրադառնալով հետագա համագործակցությանը՝ դեսպանը հայտնել է, որ կոնցեսիային առնչվող հարցերը քննարկելու համար արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել։ Երեք ամսվա ընթացքում այն պետք է պատասխաններ գտնի հայկական կողմին հետաքրքրող հարցերին՝ հաշվի առնելով տարածաշրջանային գործընթացների դինամիկան, այդ թվում՝ տրանսպորտային և լոգիստիկ ոլորտներում։«Առարկայական աշխատանք է ընթանում»,-ընդգծել է դիվանագետը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/03/102968925_143:0:1280:853_1920x0_80_0_0_c1af1c972a2fd963885ad4ae1fda6363.jpg.webp
սերգեյ կոպիրկին, երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
սերգեյ կոպիրկին, երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
Դիվանագետը հիշեցրել է, որ կոնցեսիային առնչվող հարցերը քննարկելու համար արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել:
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի 8- Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիոն պայմանագրի պայմանները հայկական կողմի համար բացառապես բարենպաստ է որակել: Այդ մասին նա հայտարարել է Հանրային ռադիոյին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ իր վրա տպավորություն է թողել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի ներկայացրած կոնցեսիայի աշխատանքի վերլուծությունը, այդ թվում՝ դրա արդյունավետության ցուցանիշները տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս գտնվող այլ երկրների երկաթուղիների համեմատ։
«Բուն կոնցեսիոն պայմանագիրը կազմված է հայկական կողմի համար բացառապես բարենպաստ, հնարավոր է՝ նույնիսկ աննախադեպ բարենպաստ պայմաններով: Եվ կոնցեսիայի արդյունավետության աստիճանը՝ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս այլ երկրների երկաթուղիների հետ համեմատ, իրոք տպավորիչ էր ինձ համար»,- հայտարարել է Կոպիրկինը։
Անդրադառնալով հետագա համագործակցությանը՝ դեսպանը հայտնել է, որ կոնցեսիային առնչվող հարցերը քննարկելու համար արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել։ Երեք ամսվա ընթացքում այն պետք է պատասխաններ գտնի հայկական կողմին հետաքրքրող հարցերին՝ հաշվի առնելով տարածաշրջանային գործընթացների դինամիկան, այդ թվում՝ տրանսպորտային և լոգիստիկ ոլորտներում։
«Առարկայական աշխատանք է ընթանում»,-ընդգծել է դիվանագետը։