Հայաստանը Ռուսաստանի համար եղել է և կլինի շատ կարևոր երկիր. ՌԴ դեսպան

https://arm.sputniknews.ru/20261108/hajastany-rusastani-hamar-eghel-e-ev-klini-shat-karevvor-erkir-rd-despan-109090803.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

У российской стороны есть готовность продолжать с Арменией взаимодействие в военной сфере: Копыркин

Sputnik Արմենիա

У российской стороны есть готовность продолжать с Арменией взаимодействие в военной сфере: Копыркин

2026-11-08T21:39+0400

true

PT0M49S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/08/109090124_273:0:1277:753_1920x0_80_0_0_7ae409b8696eb8e04492c8193ff71ecf.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ կոպիրկին, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, видео

սերգեյ կոպիրկին, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, видео

Բաժանորդագրվել

Դիվանագետը նշել է, որ ռուս-հայկական հարաբերություններում անհրաժեշտ է կառուցել «նոր հավասարակշռություն»: Անհրաժեշտ է տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների համալիրի քննարկում և շտկումներ։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը Ռուսաստանի համար եղել է և կլինի շատ կարևոր երկիր, հայտարարել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Իր արտաքին քաղաքական կուրսի, իր ռազմավարական գործընկերների ընտրությունը ցանկացած պետության ինքնիշխան իրավունքն է։ԱհաՌուսաստանի համար Հայաստանը միշտ եղել է, կա և ես համոզված եմ, որ լինելու է շատ կարևոր երկիր։ Մեր ժողովուրդների միջև հարաբերություններն ունեն առանձնահատուկ և բացարձակ մնայուն արժեք։ Ես դրանում համոզված եմ, և ոչ միայն ես: Ինչ վերաբերում է գործընկերների ընտրությանը, ես կրկնում եմ, դա Հայաստանի Հանրապետության իրավունքն է», – հայտարարել է Կոպիրկինը Հայաստանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, բազմաթիվ հայտարարություններ են եղել, այդ թվում Հայաստանի ղեկավարության կողմից երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտների վերաբերյալ:

«Գաղտնիք չէ, որ պաշտոնապես հայտարարվել է Հայաստանի անվտանգության ճարտարապետության վերանայման մասին։ .. Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, որդեգրվել է արտաքին քաղաքական, արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացման ուղեգիծ։ 2025 թվականին ընդունվել է օրենք Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին։ Այսինքն՝ մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը», – ասել է Կոպիրկինը։ Նահավելել է, որ ռուսական կողմը դրան ըմբռնումով է մոտենում, բայց, իհարկե, այդ ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում հարաբերությունների համալիր շտկումներ։

«Ինչպես գիտեք, Ռուսաստանի ղեկավարության կողմից հարց է բարձրացվել այն մասին, որ Հայաստանը պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի ինտեգրացիոն վեկտորի հարցում՝ իմ նշած օրենքի ընդունման լույսի ներքո։ Եվ, բնականաբար, համապատասխան որոշումը մեծապես կազդի մեր փոխգործակցության բնույթի, մեխանիզմների վրա, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում։ Այսինքն ՝ Հայաստանի Հանրապետության ռազմավարական կայանքների վերաձևակերպման գործընթացն ընթանում է ամբողջ թափով, և, իհարկե, դա չի կարող չբարձրացնել նոր հաշվեկշիռների որոնման հարցը», – ընդգծել է դեսպանը։

Նրա կարծիքով՝ շատ կարևոր է, որ այդ երկխոսությունը կառուցողական ընթանա։

«Շատ կարևորէ, որ երկու կողմից լինի մեր հարաբերությունները պահպանելու քաղաքական կամքը, այն, ինչը մեզ միավորել է շատ երկար ժամանակ, այն, ինչը շատ կարևոր է մեր ժողովուրդների համար։ Բայց, իհարկե, դա պետք է տեղի ունենա շփման կետերի որոնման և միմյանց շահերի փոխադարձ հարգանքի հիման վրա», – ընդգծել է Կոպիրկինը։

Leave a comment