https://arm.sputniknews.ru/20261108/arzhe-ardjvoq-dzgtel-depi-evrvopa-vorin-arden-vochinch-chi-prki-kvortsanumic-qaghaqaget-109025603.html
Արժե՞ արդյոք ձգտել դեպի Եվրոպա, որին արդեն ոչինչ չի փրկի կործանումից․ քաղաքագետ
Արժե՞ արդյոք ձգտել դեպի Եվրոպա, որին արդեն ոչինչ չի փրկի կործանումից․ քաղաքագետ
Sputnik Արմենիա
Կովկասյան երկրների համար Արևմուտքի համագործակցությունն ու ակտիվ մոտեցումներն երբեք որևէ լավ բանի չեն հանգեցրել, նշում է Ալեքսանդր Կարգինը: 08.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-08T19:33+0400
2026-11-08T19:33+0400
2026-11-08T19:33+0400
եվրոպա
եվրամիություն
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/18/108505013_0:156:1501:1000_1920x0_80_0_0_644cb542ad5e8498adba3fce9aa28786.jpg.webp
Դեպի Եվրամիություն, դեպի ներկայիս Եվրոպա ձգտելը պարզապես ձեռնտու չէ։ Սա երկրի զարգացման բացարձակապես ապակառուցողական վեկտոր է, որը կվնասի Հայաստանի սովորական քաղաքացիներին և անպայման կանդրադառնա նրանց կյանքի մակարդակի վրա։ Իմաստ ունի՞ ձգտել մի տեղ, որտեղ ջարդում–փշրում են: Իսկ այդ ջարդերը դեռ շատ երկար են տևելու, պնդում է փորձագետը:Եվրոպայում ճգնաժամ է մոլեգնում, և առաջիկա տարիներին այն միայն սրվելու էՔաղաքագետը պնդում է՝ Եվրոպայում տիրող իրավիճակը իսկական կոլապս է հիշեցնում, և ամեն ինչ, իհարկե, սկսվեց Ֆրանսիայից: Ընդ որում, այնտեղի անկարգությունները մի քանի սկզբնական պատճառ ունեին։Համարվում է, որ ամբողջ խնդիրը միգրանտների ինտեգրման բացարձակ բացակայությունն է: Այնտեղ անգամ երրորդ-չորրորդ սերնդի միգրանտները չեն ձուլվում ֆրանսիական հասարակության մեջ: Հենց նրանք էլ հանդիսանում են այս բողոքների շարժիչ ուժը:Իրականում ամեն ինչ շատ ավելի խորն է։Չէ՞ որ բողոքում են ոչ միայն միգրանտները։ Բողոքներն ու ջարդերը ներսից ոգեշնչվում էին նաև մի շարք արմատական քաղաքական գործիչների կողմից (ինչպիսին է ծայրահեղ ձախ Ժան-Լյուկ Մելանշոնը): Եվ այս ամենը համընկնում է ֆրանսիական իշխանությունների թուլության հետ: Նախագահ Էմանուել Մակրոնը բացարձակ անկարողություն է դրսևորել, չի կարողացել իրավիճակը վերահսկողության տակ վերցնել: Կարգինը համոզված է՝ նույնիսկ Մակրոնի քաղաքական ժառանգորդին, իրավահաջորդին վիճակված է պարտվել 2027 թվականին (Մակրոնի նախագահական երկրորդ ժամկետն ավարտվում է 2027 թվականի մայիսին- խմբ.)։Եթե խոսենք առհասարակ Եվրոպայի մասին, ապա այնտեղ ներկայումս իսկապես սուր ճգնաժամ է մոլեգնում: Ընդ որում, ոչ միայն Արևմտյան Եվրոպայում (բավական է նայել, թե ինչ է կատարվում, օրինակ, Լեհաստանում): Ընդ որում, այս ճգնաժամն աճում է, և դրա արմատները, Կարգինի խոսքով, ոչ միայն միգրացիոն են, այլև սոցիալ-տնտեսական: Սա վերաբերում է բառացիորեն բոլորին՝ Իսպանիային, Գերմանիային, էլ չասած Մեծ Բրիտանիայի մասին՝ իր փողոցային հանցավորությամբ և ամենուրեք աղբի հսկայական կույտերով։Միջանկյալ ընտրություններում պարտված Թրամփը Եվրոպայից դեռ պետք է վրեժ լուծիՄիգրացիոն խնդիրներն այնտեղ չեն լուծվում, ժողովրդագրությունն ավելի լավը չի դառնում, կենսաթոշակային համակարգերն ու սոցիալական ոլորտը փլուզվելու են, սոցիալական լարվածությունն աճելու է, կարծում է Կարգինը: Եթե Եվրոպայում իշխանության գան աջերը, ապա նրանք գուցե փորձեն ամեն ինչ ինչ-որ կերպ հարթել, կարգավորել։ Կփորձեն ուժերը արտաքին վեկտորից ուղղել ներքին խնդիրների վրա: Բայց միտումներն այնպիսին են, որ առնվազն առաջիկա տասնամյակներում իրավիճակը միայն վատթարանալու է:Արդեն պարզ է, որ ԱՄՆ միջանկյալ ընտրություններում պարտված Թրամփն էլ իր հերթին Եվրոպայից է վրեժ լուծելու։ Թեկուզ այն պատճառով, ասում է փորձագետը, որ շատ չի սիրում Բրյուսելի եվրոչինովնիկներին,: Սակայն գլոբալ մասշտաբով նույն Թրամփը արտաքին քաղաքականության մեջ որևէ արմատական փոփոխություն չի թույլ տա: Այդ թվում՝ և՛ Հայաստանի, և՛ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի նկատմամբ: Թեև թե՛ տարածաշրջանի, թե՛ կովկասյան երկրների համար Արևմուտքի նման մոտեցումները երբեք էլ որևէ լավ բան չեն ենթադրել, նշում է քաղաքագետը:Նա խորհուրդ է տալիս իրավիճակի մասին դատել թեկուզ Ֆրանսիայի օրինակով։ Այնտեղ մարդիկ կտրուկ դժգոհ են կյանքի մակարդակից, և այդ պատճառով էլ դուրս են գալիս ջարդել–փշրելու: Ուրեմն արդյո՞ք իմաստ ունի ձգտել այնտեղ, որտեղ անկարգություններ են, և դրանք տևելու են դեռ շատ երկար:
եվրոպա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/18/108505013_0:0:1333:1000_1920x0_80_0_0_2c1c7e26a414cd5fbc00d8baa00ad042.jpg.webp
եվրոպա, եվրամիություն, հայաստան
եվրոպա, եվրամիություն, հայաստան
Կովկասյան երկրների համար Արևմուտքի համագործակցությունն ու ակտիվ մոտեցումներն երբեք որևէ լավ բանի չեն հանգեցրել, նշում է Ալեքսանդր Կարգինը:
Դեպի Եվրամիություն, դեպի ներկայիս Եվրոպա ձգտելը պարզապես ձեռնտու չէ։ Սա երկրի զարգացման բացարձակապես ապակառուցողական վեկտոր է, որը կվնասի Հայաստանի սովորական քաղաքացիներին և անպայման կանդրադառնա նրանց կյանքի մակարդակի վրա։ Իմաստ ունի՞ ձգտել մի տեղ, որտեղ ջարդում–փշրում են: Իսկ այդ ջարդերը դեռ շատ երկար են տևելու, պնդում է փորձագետը:
Եվրոպայում ճգնաժամ է մոլեգնում, և առաջիկա տարիներին այն միայն սրվելու է
Քաղաքագետը պնդում է՝ Եվրոպայում տիրող իրավիճակը իսկական կոլապս է հիշեցնում, և ամեն ինչ, իհարկե, սկսվեց Ֆրանսիայից: Ընդ որում, այնտեղի անկարգությունները մի քանի սկզբնական պատճառ ունեին։
Համարվում է, որ ամբողջ խնդիրը միգրանտների ինտեգրման բացարձակ բացակայությունն է: Այնտեղ անգամ երրորդ-չորրորդ սերնդի միգրանտները չեն ձուլվում ֆրանսիական հասարակության մեջ: Հենց նրանք էլ հանդիսանում են այս բողոքների շարժիչ ուժը:
Իրականում ամեն ինչ շատ ավելի խորն է։
Չէ՞ որ բողոքում են ոչ միայն միգրանտները։ Բողոքներն ու ջարդերը ներսից ոգեշնչվում էին նաև մի շարք արմատական քաղաքական գործիչների կողմից (ինչպիսին է ծայրահեղ ձախ Ժան-Լյուկ Մելանշոնը): Եվ այս ամենը համընկնում է ֆրանսիական իշխանությունների թուլության հետ: Նախագահ Էմանուել Մակրոնը բացարձակ անկարողություն է դրսևորել, չի կարողացել իրավիճակը վերահսկողության տակ վերցնել: Կարգինը համոզված է՝ նույնիսկ Մակրոնի քաղաքական ժառանգորդին, իրավահաջորդին վիճակված է պարտվել 2027 թվականին (Մակրոնի նախագահական երկրորդ ժամկետն ավարտվում է 2027 թվականի մայիսին- խմբ.)։
«Մեծ հաշվով՝ ֆրանսիացիների ընտրությունը լինելու է ծայրահեղ աջ և ծայրահեղ ձախ ուժերի միջև (Lը Պենն ընդդեմ Մելանշոնի): Կարծում եմ, որ արդյունքում կհաղթի մադամ Lը Պենը, այդ մասին են վկայում բոլոր հարցումները, հենց թեկուզ այն պատճառով, որ ֆրանսիացիներին պարզապես ձանձրացրել է այս անօրինությունը քաղաքների փողոցներում: Իսկ իշխանության փոփոխությունից հետո Ֆրանսիայում կփոխվի նաև արտաքին քաղաքականությունը, ինչն իրոք անհանգստացնում է Հայաստանին, չէ՞ որ այնտեղ լուրջ, ակտիվ հայկական սփյուռք կա»,-բացատրում է փորձագետը:
Եթե խոսենք առհասարակ Եվրոպայի մասին, ապա այնտեղ ներկայումս իսկապես սուր ճգնաժամ է մոլեգնում: Ընդ որում, ոչ միայն Արևմտյան Եվրոպայում (բավական է նայել, թե ինչ է կատարվում, օրինակ, Լեհաստանում): Ընդ որում, այս ճգնաժամն աճում է, և դրա արմատները, Կարգինի խոսքով, ոչ միայն միգրացիոն են, այլև սոցիալ-տնտեսական: Սա վերաբերում է բառացիորեն բոլորին՝ Իսպանիային, Գերմանիային, էլ չասած Մեծ Բրիտանիայի մասին՝ իր փողոցային հանցավորությամբ և ամենուրեք աղբի հսկայական կույտերով։
Միջանկյալ ընտրություններում պարտված Թրամփը Եվրոպայից դեռ պետք է վրեժ լուծի
«Ես բացարձակապես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է, տեսնելով այն, ինչ կատարվում է Եվրոպայում, ցանկանալ անդամակցել Եվրամիությանը,-ասում է փորձագետը,-այն առումով, որ ինչների՞ս է պետք գնալ մի տեղ, որտեղ այդքան խնդիրներ կան, և որտեղ այդ խնդիրները ձնագնդի պես աճելու են: Դա ախր պարզ բան է, կոչվում է realpolitik։ Դա այն է, երբ դու պարզապես վերլուծում ես փաստերը և ենթադրություններ անում՝ հիմնվելով կոնկրետ իրողությունների վրա: Վերլուծության կոնկրետ համակարգը ցույց է տալիս, որ հետագայում Եվրոպայում ամեն ինչ միայն ավելի ու ավելի է վատանալու»:
Միգրացիոն խնդիրներն այնտեղ չեն լուծվում, ժողովրդագրությունն ավելի լավը չի դառնում, կենսաթոշակային համակարգերն ու սոցիալական ոլորտը փլուզվելու են, սոցիալական լարվածությունն աճելու է, կարծում է Կարգինը: Եթե Եվրոպայում իշխանության գան աջերը, ապա նրանք գուցե փորձեն ամեն ինչ ինչ-որ կերպ հարթել, կարգավորել։ Կփորձեն ուժերը արտաքին վեկտորից ուղղել ներքին խնդիրների վրա: Բայց միտումներն այնպիսին են, որ առնվազն առաջիկա տասնամյակներում իրավիճակը միայն վատթարանալու է:
Արդեն պարզ է, որ ԱՄՆ միջանկյալ ընտրություններում պարտված Թրամփն էլ իր հերթին Եվրոպայից է վրեժ լուծելու։ Թեկուզ այն պատճառով, ասում է փորձագետը, որ շատ չի սիրում Բրյուսելի եվրոչինովնիկներին,: Սակայն գլոբալ մասշտաբով նույն Թրամփը արտաքին քաղաքականության մեջ որևէ արմատական փոփոխություն չի թույլ տա: Այդ թվում՝ և՛ Հայաստանի, և՛ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի նկատմամբ: Թեև թե՛ տարածաշրջանի, թե՛ կովկասյան երկրների համար Արևմուտքի նման մոտեցումները երբեք էլ որևէ լավ բան չեն ենթադրել, նշում է քաղաքագետը:
«Եվ կրկնեմ՝ եթե խոսենք կոնկրետ Հայաստանի մասին, ապա ձգտել դեպի Եվրամիություն, ձգտել դեպի ներկայիս Եվրոպա նրան պարզապես ձեռնտու չէ։ Սա բացարձակապես ապակառուցողական վեկտոր է, որը կարող է վնասել Հայաստանի սովորական քաղաքացիներին և անպայման կանդրադառնա նրանց կենսամակարդակի վրա»,-ասում է Կարգինը:
Նա խորհուրդ է տալիս իրավիճակի մասին դատել թեկուզ Ֆրանսիայի օրինակով։ Այնտեղ մարդիկ կտրուկ դժգոհ են կյանքի մակարդակից, և այդ պատճառով էլ դուրս են գալիս ջարդել–փշրելու: Ուրեմն արդյո՞ք իմաստ ունի ձգտել այնտեղ, որտեղ անկարգություններ են, և դրանք տևելու են դեռ շատ երկար: