Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
Նոյեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱ նախարարությունից։
Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնա հրավերով՝ նախարար Միրզոյանը պատվո հյուրի կարգավիճակով կմասնակցի Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 108-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։