Էրդողանը ժամանել է Ադրբեջան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 8-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Ադրբեջանում նշվող «Հաղթանակի օրվա» միջոցառումներին։
Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆիզուլիի միջազգային օդանավակայանում։ Օդանավակայանում Էրդողանին դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Այս այցը տեղի է ունենում Անկարայի և Բաքվի միջև վերջին շաբաթներին նկատված որոշակի լարվածության ֆոնին, որն առաջացել էր ադրբեջանական դպրոցներում հիջաբի սահմանափակումների վերաբերյալ թուրք պաշտոնյաների քննադատությունից հետո։
Հանդիպումը դիտարկվում է որպես կողմերի միջև տարաձայնությունները հարթելու քայլ։