https://arm.sputniknews.ru/20261108/aghmkvot-khuzarkutjunner-maski-shou-ner-inch-petq-e-ani-qaghaqacin-ajd-zhamanak-109034637.html
Աղմկոտ խուզարկություններ, «маски шоу»-ներ. ինչ պետք է անի քաղաքացին այդ ժամանակ
Աղմկոտ խուզարկություններ, «маски шоу»-ներ. ինչ պետք է անի քաղաքացին այդ ժամանակ
Sputnik Արմենիա
Աշխատանքային գործունեության բերումով, լինելով «բարիկադի» երկու կողմերում էլ, նախկին փոխոստիկանապետ, այժմ` փաստաբան Հովհաննես Քոչարյանը աղմկոտ… 08.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-08T15:30+0400
2026-11-08T15:30+0400
2026-11-08T15:30+0400
խուզարկություն
հովհաննես քոչարյան
սամվել կարապետյան
գագիկ ծառուկյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/07/109053528_0:0:1920:1080_1920x0_80_0_0_17176e184010507e01de7818d89fbcc1.png.webp
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Քննչական գործողություններում «маски шоу»-ների քարոզչական մասը շատ դեպքերում բովանդակության հետ բացարձակ առնչություն չունի, նպատակը հանրության վրա տպավորություն գործելն է. Sputnik Արմենիայի «De Jure» հաղորդաշարի եթերում ասել է նախկին փոխոստիկանապետ, «Քոչարյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Հովհաննես Քոչարյանը։Հայաստանյան հանրությունը պարբերաբար ականատես է լինում իրավապահների կողմից իրականացվող գործողությունների` ձերբակալությունների, խուզարկությունների, որոնք ավելի շատ մարտաֆիլմ են հիշեցնում` դիմակավորված, զինված անձանց մասնակցությամբ։ Վերջին աղմկահարույց դեպքը նոյեմբերի 4-ի վաղ առավոտյան «Ուժեղ Հայաստանի» նախագահ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունն ու նրա ձերբակալությունն էր։Նրա խոսքով` քննչական գործողությունները կարող են իրականցվել տարածքը շրջափակելով, հնարավոր մուտքերի ու ելքերի անցումները կամ խուզարկության վայրում գտնվող անձանց տեղաշարժը սահմանափակելով, հատուկ ուժերի ներգրավմամբ։ Բայց դա կարող է լինել միայն բացառիկ դեպքերում` կախված այն տեղեկատվությունից, որ ունի քննչական մարմինը խուզարկության տարածքի կամ այնտեղ գտնվող անձանց մասին։«Ցավոք, այսօր կան դեպքեր, երբ չկա նախնական տեղեկություն, որ անձը զինված է, չկա հանցավոր խումբ, խուզարկության ու ձերբակալման կադրերից երևում է, որ անձը դիմադրություն էլ ցույց չի տալիս, բայց իրականացվում է շատ կոշտ միջոցառում, կոշտ ձերբակալում, և այդ ամենը ցուցադրվում է հեռուստատեսությամբ` քաղաքացիների շատ ու շատ իրավունքներ ոտնահարելով»,– ասում է Քոչարյանը։Փաստաբանն արձանագրում է, որ խուզարկությունը չի կարող իրականացվել գիշերվա ժամերին` 22։00-07։00 ժամանակահատվածում։ Այս կանոնը կարող է խախտվել միայն բացառիկ դեպքերում, և վարույթ իրականացնող մարմինը հետագայում պետք է դա հիմնավորի։Քաղաքացիներին Հովհաննես Քոչարյանը կոչ է անում քննչական գործողությունների ժամանակ պահպանել սթափությունն ու սառնասրտությունը։ Քննչական խմբի ղեկավարից պահանջել ներկայանալ, ներկայացնել գործողության նպատակը, ընդհանուր կարգն ու խուզարկվողի իրավունքներն ու պարտականությունները։ Պահանջել նաև խուզարկության մասին դատարանի որոշումը, իսկ թվային (համակարգիչների, հեռախոսների, թվային այլ կրիչների) խուզարկության դեպքում` թվային խուզարկության թույլտվության մասին որոշումը։Փաստաբանը քաղաքացիներին նաև խորհուրդ է տալիս խուզարկության ժամանակ խուզարկողներին մենակ չթողնել, ներկա լինել բոլոր այն տեղերում, որտեղ խուզարկությունն իրականացվում է։ Տեսանկարահանումը օրենքով չարգելված գործողություն է, քաղաքացին այդ իրավունքն ունի, բայց տեսանկարահանումը չպետք է ուղեկցվի իրավապահներին խոչընդոտելով, վիրավորելով, հայհոյելով, հարվածելով։Քոչարյանը հիշեցնում է նաև, որ իր հերթին վարույթն իրականացնող մարմինը ևս նկարահանում է խուզարկության ընթացքը, ինչը օրենքի պարտադիր պահանջ է։ Նրա խոսքով` խուզարկվողը կարող է օգտվել այդ հանգամանքից` փաստեր ստեղծելով։«Ի՞նչ է նշանակում «փաստեր ստեղծել»։ Այն, ինչ տեսնում եք, նայում եք քննիչի ձեռքին գտնվող տեսախցիկի մեջ և բարձրաձայնում եք` ձայնագրվելու նպատակով։ Օրինակ` թույլ չեն տվել ներկա գտնվել խուզարկությանը, հայտնաբերել են իր, որը ձեր տեսադաշտից դուրս է եղել, վիրավորել են, հայհոյել են, կոպտել են, փորձել են խլել հեռախոսը, պահանջել են հեռախոսով ինչ–որ հավելվածներ բացել։ Ցանկացած բան, որը քաղաքացուն կթվա հակաօրինական և նույնիսկ անբարոյական, պետք է տեսանկարահանող սարքին նայելով՝ այդ մասին հայտարարել։ Դա ձեր իրավունքն է, որը բավականին զսպող էֆեկտ ունի, և, ամենակարևորը` ապացուցողական արժեք»,– ասում է մասնագետը։Գործին վերաբերող հարցերի վերաբերյալ, հակառակը, փաստաբանը քաղաքացիներին հորդորում է լռել` նշելով, որ իր պրակտիկայում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ կալանքի միջնորդության հիմնավորման մեջ որպես ապացույց է բերվել հենց քննչական գործողության ժամանակ արված հայտարարությունը։Աշխատանքային գործունեության բերումով, լինելով «բարիկադի» երկու կողմերում, Հովհաննես Քոչարյանը ստեղծված իրավիճակում ավելի շատ մեղադրում է դատական իշխանությանը։Նրա գնահատմամբ` դատարանները նախաքննական սխալներին ու խախտումներին շատ զգույշ են մոտենում` գերադասելով չխոչընդոտել, չխանգարել, և այս ձգտումը, մեր զրուցակցի բնորոշմամբ, հաճախ «աբսուրդի է հասնում»։Նույն նկատառումներով դատարանները, նրա խոսքով, 80-90 տոկոս դեպքերում թույլ են տալիս գաղտնալսումներ կամ գաղտնի քննչական այլ գործողություններ կատարել։ Իսկ ապօրինի ձեռք բերված ապացույցներով, նույն դատարանների որոշմամբ, մարդիկ են կալանավորվում, քանի որ դատարանը գերադասում է ապացույցի օրինականությունը վարույթի այդ փուլում թողնել առանց քննության։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/07/109053528_304:0:1744:1080_1920x0_80_0_0_f03b11ed1a56cdfcddb5c2f3b678abd9.png.webp
խուզարկություն, հովհաննես քոչարյան, սամվել կարապետյան, գագիկ ծառուկյան, видео
խուզարկություն, հովհաննես քոչարյան, սամվել կարապետյան, գագիկ ծառուկյան, видео
Աշխատանքային գործունեության բերումով, լինելով «բարիկադի» երկու կողմերում էլ, նախկին փոխոստիկանապետ, այժմ` փաստաբան Հովհաննես Քոչարյանը աղմկոտ խուզարկությունների ու ձերբակալությունների համար մեղադրում է դատական իշխանությանը։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Քննչական գործողություններում «маски шоу»-ների քարոզչական մասը շատ դեպքերում բովանդակության հետ բացարձակ առնչություն չունի, նպատակը հանրության վրա տպավորություն գործելն է. Sputnik Արմենիայի «De Jure» հաղորդաշարի եթերում ասել է նախկին փոխոստիկանապետ, «Քոչարյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Հովհաննես Քոչարյանը։
Հայաստանյան հանրությունը պարբերաբար ականատես է լինում իրավապահների կողմից իրականացվող գործողությունների` ձերբակալությունների, խուզարկությունների, որոնք ավելի շատ մարտաֆիլմ են հիշեցնում` դիմակավորված, զինված անձանց մասնակցությամբ։ Վերջին աղմկահարույց դեպքը նոյեմբերի 4-ի վաղ առավոտյան «Ուժեղ Հայաստանի» նախագահ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունն ու նրա ձերբակալությունն էր։
«Քարոզչական նպատակները, տպավորություն թողնելու ձգտումը երբեմն ավելի գերակա են դառնում, քան օրինականության համար իրական պայքարը»,– նկատում է Հովհաննես Քոչարյանը։
Նրա խոսքով` քննչական գործողությունները կարող են իրականցվել տարածքը շրջափակելով, հնարավոր մուտքերի ու ելքերի անցումները կամ խուզարկության վայրում գտնվող անձանց տեղաշարժը սահմանափակելով, հատուկ ուժերի ներգրավմամբ։ Բայց դա կարող է լինել միայն բացառիկ դեպքերում` կախված այն տեղեկատվությունից, որ ունի քննչական մարմինը խուզարկության տարածքի կամ այնտեղ գտնվող անձանց մասին։
«Ցավոք, այսօր կան դեպքեր, երբ չկա նախնական տեղեկություն, որ անձը զինված է, չկա հանցավոր խումբ, խուզարկության ու ձերբակալման կադրերից երևում է, որ անձը դիմադրություն էլ ցույց չի տալիս, բայց իրականացվում է շատ կոշտ միջոցառում, կոշտ ձերբակալում, և այդ ամենը ցուցադրվում է հեռուստատեսությամբ` քաղաքացիների շատ ու շատ իրավունքներ ոտնահարելով»,– ասում է Քոչարյանը։
Փաստաբանն արձանագրում է, որ խուզարկությունը չի կարող իրականացվել գիշերվա ժամերին` 22։00-07։00 ժամանակահատվածում։ Այս կանոնը կարող է խախտվել միայն բացառիկ դեպքերում, և վարույթ իրականացնող մարմինը հետագայում պետք է դա հիմնավորի։
Քաղաքացիներին Հովհաննես Քոչարյանը կոչ է անում քննչական գործողությունների ժամանակ պահպանել սթափությունն ու սառնասրտությունը։ Քննչական խմբի ղեկավարից պահանջել ներկայանալ, ներկայացնել գործողության նպատակը, ընդհանուր կարգն ու խուզարկվողի իրավունքներն ու պարտականությունները։ Պահանջել նաև խուզարկության մասին դատարանի որոշումը, իսկ թվային (համակարգիչների, հեռախոսների, թվային այլ կրիչների) խուզարկության դեպքում` թվային խուզարկության թույլտվության մասին որոշումը։
«Առանց այս ծանուցումների և պարզաբանումների միջամտությունն անօրինական է։ Կարող է նույնիսկ հանգեցնել խուզարկության արդյունքների անթույլատրելիությանը»,– ընդգծում է Քոչարյանը։
Փաստաբանը քաղաքացիներին նաև խորհուրդ է տալիս խուզարկության ժամանակ խուզարկողներին մենակ չթողնել, ներկա լինել բոլոր այն տեղերում, որտեղ խուզարկությունն իրականացվում է։ Տեսանկարահանումը օրենքով չարգելված գործողություն է, քաղաքացին այդ իրավունքն ունի, բայց տեսանկարահանումը չպետք է ուղեկցվի իրավապահներին խոչընդոտելով, վիրավորելով, հայհոյելով, հարվածելով։
Քոչարյանը հիշեցնում է նաև, որ իր հերթին վարույթն իրականացնող մարմինը ևս նկարահանում է խուզարկության ընթացքը, ինչը օրենքի պարտադիր պահանջ է։ Նրա խոսքով` խուզարկվողը կարող է օգտվել այդ հանգամանքից` փաստեր ստեղծելով։
«Ի՞նչ է նշանակում «փաստեր ստեղծել»։ Այն, ինչ տեսնում եք, նայում եք քննիչի ձեռքին գտնվող տեսախցիկի մեջ և բարձրաձայնում եք` ձայնագրվելու նպատակով։ Օրինակ` թույլ չեն տվել ներկա գտնվել խուզարկությանը, հայտնաբերել են իր, որը ձեր տեսադաշտից դուրս է եղել, վիրավորել են, հայհոյել են, կոպտել են, փորձել են խլել հեռախոսը, պահանջել են հեռախոսով ինչ–որ հավելվածներ բացել։ Ցանկացած բան, որը քաղաքացուն կթվա հակաօրինական և նույնիսկ անբարոյական, պետք է տեսանկարահանող սարքին նայելով՝ այդ մասին հայտարարել։ Դա ձեր իրավունքն է, որը բավականին զսպող էֆեկտ ունի, և, ամենակարևորը` ապացուցողական արժեք»,– ասում է մասնագետը։
Գործին վերաբերող հարցերի վերաբերյալ, հակառակը, փաստաբանը քաղաքացիներին հորդորում է լռել` նշելով, որ իր պրակտիկայում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ կալանքի միջնորդության հիմնավորման մեջ որպես ապացույց է բերվել հենց քննչական գործողության ժամանակ արված հայտարարությունը։
Աշխատանքային գործունեության բերումով, լինելով «բարիկադի» երկու կողմերում, Հովհաննես Քոչարյանը ստեղծված իրավիճակում ավելի շատ մեղադրում է դատական իշխանությանը։
«Ոստիկանությունն իր գործունեության ընթացքում երբեք օրինականության բարձր մակարդակ չի ցուցաբերել։ Ընդհանրապես հետապնդման մարմինները շատ հաճախ են մարդու իրավունքների խախտումներ թույլ տալիս իրենց գործողություններում, որովհետև այդպես հեշտ է արագ արդյունքներ արձանագրելը։ Կա քաղաքական ճնշում` արագ արդյունքներ ցույց տալ։ Իսկ դրա արագ ու հեշտ տարբերակը` իրավունքների սահմանափակումն է»,– ասում է Քոչարյանը։
Նրա գնահատմամբ` դատարանները նախաքննական սխալներին ու խախտումներին շատ զգույշ են մոտենում` գերադասելով չխոչընդոտել, չխանգարել, և այս ձգտումը, մեր զրուցակցի բնորոշմամբ, հաճախ «աբսուրդի է հասնում»։
Նույն նկատառումներով դատարանները, նրա խոսքով, 80-90 տոկոս դեպքերում թույլ են տալիս գաղտնալսումներ կամ գաղտնի քննչական այլ գործողություններ կատարել։ Իսկ ապօրինի ձեռք բերված ապացույցներով, նույն դատարանների որոշմամբ, մարդիկ են կալանավորվում, քանի որ դատարանը գերադասում է ապացույցի օրինականությունը վարույթի այդ փուլում թողնել առանց քննության։