Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր

Չինաստանի Նինբո քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Լալայանը տղամարդկանց գերծանր քաշային կարգում (+110 կգ) 457 կգ (210+247) արդյունք գրանցեց երկամարտում: Պոկում վարժությունում հայ ծանրորդը կատարեց երկու հաջող մոտեցում և նվաճեծ փոքր արծաթե մեդալ, իսկ հրում վարժությունում հաջողեց միայն առաջին մոտեցումը և գրավեց երրորդ տեղը: Նա չկարողացավ հրել 253 կգ, անյուհետև՝ 257 կգ:

Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Իրաքի ներկայացուցիչ Ալի Ռուբայավին, որի երկամարտի արդյունքը 466 կգ (211+255): Արծաթե մեդալակիր դարձավ իրանցի Ալիրեզա Յուսեֆին՝ 458 կգ (195+263): Ալիրեզա Յուսեֆին հրում վարժությունում հաղթեց աշխարհի ռեկորդով՝ բարձրացնելով 263 կգ:

27-ամյա Լալայանը նախորդ երկու աշխարհի առաջնությունների չեմպիոնն է: ԱԱ-ում նա արծաթե մեդալակիր դարձել էր նաև 2021-ին ու 2023-ին, իսկ 2022-ին արժանացել էր բրոնզե մեդալի:

ԱԱ-ում Հայաստանի հավաքականը պայքարն ավարտեց երկամարտի մեկ մեդալով: Մինչև այս Հայաստանի ներկայացուցիչներից մեդալի արժանացել էր միայն Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ), որը հրում վարժությունում դարձել էր բրոնզե մեդալակիր ու չորրորդ տեղը գրավել երկամարտում:

Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել 12 ծանրորդով (8 տղամարդ, 4 կին):

Դավիթ Եղիազարյան

Leave a comment