Վաղվանից ընդդիմադիրները փոքր խմբերով փողոցներում իրազեկման ակցիաներ կանցկացնեն. Շուշանյան

https://arm.sputniknews.ru/20261107/vaghvanic-ynddimadirnery-pvoqr-khmbervov-pvoghvocnerum-irazekman-akcianer-kanckacnen-shushanjan-109068799.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Վաղվանից ընդդիմադիրները փոքր խմբերով փողոցներում իրազեկման ակցիաներ կանցկացնեն. Շուշանյան

Sputnik Արմենիա

Վաղվանից ընդդիմադիրները փոքր խմբերով փողոցներում իրազեկման ակցիաներ կանցկացնեն. Շուշանյան

2026-11-07T21:39+0400

true

PT1M04S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/07/109068632_142:0:1145:752_1920x0_80_0_0_2b71655e8efffb4cf1e3ea735fce4ba2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«ուժեղ հայաստան» կուսակցություն, ընդդիմություն, հայաստան, իշխանություն, սահմանադրություն, նիկոլ փաշինյան, նարեկ կարապետյան, լիլյա շուշանյան, տեսանյութեր, տեսանյութ, видео

«ուժեղ հայաստան» կուսակցություն, ընդդիմություն, հայաստան, իշխանություն, սահմանադրություն, նիկոլ փաշինյան, նարեկ կարապետյան, լիլյա շուշանյան, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Լիլյա Շուշանյանի խոսքով` միավորման կոչը վերաբերում է ոչ միայն քաղաքական ուժերին, այլև հասարակական, մշակութային գործիչներին, կազմակերպություններին, անհատներին, որոնք մտահոգ են Հայաստանի ապագայի համար։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում վաղվանից քաղաքական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները փոքր խմբերով դուրս են գալու փողոցներ` քաղաքացիներին իրազեկելու գործող իշխանության քայլերի կործանարար հետևանքների մասին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ՏԿԵ նախկին փոխնախարար, հանրային կառավարման փորձագետ Լիլյա Շուշանյանը։

Նշենք, որ րոպեներ առաջ ավարտվել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և մյուս ընդդիմադիր ուժերի անդամների հանդիպումը։

Լիլյա Շուշանյանի խոսքով` «Ուժեղ Հայաստանին» հաջողվել է մյուս ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին համոզել, որ եթե հարցը ազգային օրակարգին է վերաբերում, ապա ընդդիմադիրների նմանություններն ավելի շատ են, քան տարբերությունները։

նա նշեց, որ միավորման կոչը վերաբերում էոչ միայն քաղաքական ուժերին, այլև հասարակական, մշակութային գործիչներին, կազմակերպություններին, անհատներին, որոնք մտահոգ են Հայաստանի ապագայի համար։

«Միայն այսօր մեզ են միացել 3 կուսակցություններ. «Միասնության թևերը»` Արման Թաթոյանի ղեկավարությամբ, «Հայաստնի դեմոկրատական կուսակցությունը»` Արամ Սարգսյանի գլխավորությամբ, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը` Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ` չհաշված բազմաթիվ անհատներ, հասարակական գործիչներ»,–ասաց նա։

Լրագրողի այն դիտարկմանը, թե կան քաղաքական ուժեր, որոնք տեղյակ չեն եղել ու հրավեր չեն ստացել միասնական քննարկմանը մասնակցելու համար, Շուշանյանն ընդգծեց, որ ազգային օրակարգին միանալը հրավիրատոմսով չէ, իրենք ոչ մեկին հրավիրատոմս չեն ուղարկել։

Հիշեցնենք` նոյեմբերի 4-ի երեկոյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի տանը հանդիպում անցկացրեց ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն` համազգային համախմբման ձևավորման մասին։ Դրա նպատակներն են «ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժումը», «խաղաղությունը՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների», «ազգային ինքնության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանությունը», «ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնումը»։

Leave a comment